Համաշխարհային տնտեսական ֆորումում ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը կանխատեսել է, որ մի քանի տասնամյակ անց աշխարհը կդառնա միլիարդավոր մարդանման ռոբոտների տուն: «2030-2031 թվականներին, մոտ հինգ տարի անց, արհեստական բանականությունը կլինի ավելի խելացի, քան ամբողջ մարդկությունը միասին վերցրած»,- ասել է նա:               
 

Կիսադատարկ զամբյուղ ու բեռնատար հիշեցնող սայլակ

Կիսադատարկ զամբյուղ ու բեռնատար հիշեցնող սայլակ
24.01.2026 | 15:37

Երեկ մտա սուպերմարկետ, եկա դրամարկղի մոտ, դիմացս տարեց մի պապիկ ա կանգնած։ Դրամարկղի աշխատողն ասաց.

-Հայրիկ ջան, 4800 դրամ է:

-Բալա ջան, որ էս օճառը հանենք, 4000 կլինի՞,- հարցրեց պապիկը:

-Չէ, հայրիկ ջան, մի քիչ ավել կլինի:

-Իսկ եթե էս հավի դոշը հանենք, օճառը թողնե՞նք, ուղղակի մոտս 4000 դրամ ա բալա ջան...

-Էդպես կլինի 3600 դրամ։

-Պապի ջան, խնդրում եմ, որ թողնես ես վճարեմ պակասող գումարը,-խոսակցությանը խառնվեցի ես ու դիմեցի արդեն վաճառողուհուն:-Քույրիկ ջան, դիր տոպրակի մեջ։

-Այ բալա ջան, չեմ ուզում, ապրես, բայց չեմ ուզում,-փոքր-ինչ ամոթխած՝ դիմեց ինձ պապիկը:

-Այ պապի ջան, մի օրի չենք, մի հալի ենք։

Մի խոսքով, պապիկին երկար համոզելուց հետո ստացա թույլտվություն՝ իրեն օգնելու համար, ու էդ խոսքի վրա տեսնեմ հեռվից բեռնատար ա գալիս։ Երբ մոտիկացավ, տեսա, որ բեռնատար չի, սայլակ ա՝ ուղղակի մեջը բուրգի նման լցված առևտրով։ Գնորդի դեմքը ծանոթ թվաց, ու միանգամից հիշեցի, որ սա միջին կլասի քպ-ական չինովնիկ ա՝ 1,5-2-միլիոնանոց պարգևավճար ստացողներից։ Հպարտ, թշերը՝ աջ ու ձախ տարածած, անհաղորդ հայացքով սպասում ա, թե երբ պետք ա իր սայլակի պարունակությունը լցնեն պարկերի մեջ։ Պապիկը դանդաղ, անտարբեր հայացքով հեռացավ՝ ինձ մի քանի օրհնանքի խոսք ասելուց հետո ու նույնիսկ հայացք չձգեց էն ամեն ինչի վրա, ինչն իր համար երազանքի պես մի բան էր, իսկ երազանքը առևտրով լիքը լցված սայլակն էր․․․

Էդ պատկերն աչքիս առջև ունենալով՝ հիշեցի ուսապարկապետի խոսքերը. «10000 դրամով թոշակ բարձրացնենք, թոշակառուն չի կարող դա ճիշտ ծախսել»։ Հետո իսկույն հիշեցի, երբ ԱԺ-ում նույն ուսապարկերի փրկիչն ասաց, որ թալանածի մի փոքր մասով պրեմյաներ է բաժանել՝ 1-2-5-8 միլիոն․․․

Պապիկը, ով մաթեմատիկական բարդ խնդրի նման փորձում էր հասկանալ, թե իր փոքր զամբյուղից ի՞նչ հանի ու ի՞նչ թողնի, որ 4000 դրամը չանցնի, չի իմանա՝ ինչպես ծախսել 10000 դրամը, բայց քպ-ական ուսապարկը կարող է ծախսել իր ստացած միլիոնը շատ ճիշտ ձևով, քանի որ նա սայլակից որևէ բան հանելու կամ թողնելու խնդիր չունի։ Վերջիվերջո, թե՛ թոշակառուին 10000 դրամ չտալը, թե՛ ուսապարկին միլիոնների պրեմյա տալն արտացոլվեց մի դեպքում՝ կիսադատարկ զամբյուղի, մյուս դեպքում՝ բեռնատար հիշեցնող ու մինչև հոգու խորքը ապրանքներով կիտած սայլակի տեսքով։

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ