«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պապ թագավորն իրականում Փաշինյանի քաղաքական հակապոդն է, նրա գաղափարական լիակատար հակապատկերը

Պապ թագավորն իրականում Փաշինյանի քաղաքական հակապոդն է, նրա գաղափարական լիակատար հակապատկերը
24.06.2026 | 19:36

Խունտայի հակահայ պարագլուխները, պատահաբար, մի ճիշտ որոշում են կայացրել․ Երևանում Ամիրյան փողոցը վերանվանել են Պապ թագավորի անունով։ Հայոց պատմության իրենց կեղծ և հնարովի պատկերացումներում նրանք, հավանաբար, Փաշինյանին համարում են Պապ թագավորի մերօրյա մարմնավորումը։

Իրականում, սակայն, Պապ թագավորը Փաշինյանի քաղաքական հակապոդն է, նրա գաղափարական լիակատար հակապատկերը։ Դա հասկանալու համար բավական է հիշել ընդամենը մի քանի պատմական զուգահեռ։

Բարդագույն արտաքին և ներքին պայմաններում Պապ թագավորը բարձրացրեց Մեծ Հայքի թագավորության անկախության դրոշը և անձնուրացաբար պայքարեց նրա ազատագրման, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման համար։ Փաշինյանը, ընդհակառակը, բարձրացրել է կապիտուլյացիայի դրոշը և պայքարում է արդեն բուն Հայաստանի գաղափարի, նրա պատմության ու հազարամյա խորհրդանիշների դեմ՝ որդեգրելով հայասպան թշնամիների խոսույթն ու գաղափարախոսությունը։

Պապի օրոք Հայաստանը լիովին ազատագրվեց, մինչդեռ Փաշինյանի իշխանության տարիներին Հայաստանը ենթարկվեց բռնազավթման ու մասնատման, իսկ հայոց Արցախ աշխարհը ամբողջությամբ հայաթափվեց և դարձավ ցեղասպանական քաղաքականության զոհ։

Պապ թագավորի օրոք Հայոց բանակի նոսրացած շարքերը վերականգնվեցին․ նրա թվաքանակը քառապատկվեց կամ հնգապատկվեց՝ հասնելով նախկին՝ 100–120-հազարանոց ուժին։ Փաշինյանի օրոք, ընդհակառակը, հայկական բանակի թվաքանակը դիտավորյալ կերպով զգալիորեն կրճատվել է։

Հայաստանի ազատագրման գործի շուրջ Պապ թագավորը համախմբեց հայրենասեր նախարարներին և իր ժամանակի լավագույն զորավարներին՝ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Նա սերտորեն համագործակցեց նաև Մեծն Ներսես կաթողիկոսի և հայոց ազդեցիկ նախարարների հետ։ Փաշինյանը, հակառակ դրան, պետական համակարգը լցրել է անհայրենիք ու անսկզբունք անձանցով, առաջ է մղել անարժաններին և հեռացրել արժանավորներին։

Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Պապը կարճ ժամանակում հասավ բացառիկ արդյունքների։ Անշուշտ, նա ևս սխալներ թույլ տվեց, սակայն դրանք անխուսափելի էին և չեն բնորոշում նրա պատմական կերպարը։

Կարճ ասած՝ Երևանի կենտրոնում Պապ թագավորի անունը կրող փողոց ունենալը հաճելի անակնկալ է և մեծ պատիվ բոլորիս համար։ Ցանկալի կլիներ, որ Հայաստանի մայրաքաղաքում և մյուս քաղաքներում այլ փողոցներ ևս անվանակոչվեին մեր նշանավոր թագավորների ու սպարապետների անուններով, որոնք, առանց բացառության, առաջնորդվել են ազգային և պետական շահերով, եղել հայրենասեր և ազգասեր գործիչներ։

Պապ թագավորն ո՜ւր, Փաշինյանն ու նրա քպականներն ո՜ւր։ Եթե Հայաստանը վերապրի, հազար տարի հետո էլ Երևանում կլինի Պապ թագավորի անունը կրող փողոց, բայց ոչ երբեք՝ Փաշինյանի անունով փողոց։

Հ.գ. Պապ թագավորի անձնական կյանքի մասին որոշ պատմական հաղորդումներ արժանահավատ չեն, թեկուզ միայն դրանց ակնհայտ առասպելական բնույթի պատճառով։ Օրինակ՝ այն պատմությունը, ըստ որի «մայրը նայեց ու տեսավ իր աչքերով, որ սպիտակ օձերը պատել էին բազմոցի ոտքերը և փաթաթվում էին պատանի Պապին», ավելի շատ հեքիաթային ավանդության տպավորություն է թողնում, քան պատմական փաստի։ Պապը պետական գործիչ էր, և նրան գնահատելիս պետք է առաջնորդվել նրա գործերով ու պատմական վաստակով, այլ ոչ թե նրա անձնական կյանքի մասին չստուգվող լուրերով ու բամբասանքներով։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 65

Մեկնաբանություններ