Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արևմուտքի գլոբալ նպատակը մնում է աշխարհում իր դոմինանտ դիրքի պահպանումը

Արևմուտքի գլոբալ նպատակը մնում է աշխարհում իր դոմինանտ դիրքի պահպանումը
05.07.2026 | 12:50

Ինչքան էլ Արևմուտքը ինչ-որ չափով պառակտված լինի կամ էլ այդպիսին թվա, միևնույն է, նրա գլոբալ նպատակը մնում է աշխարհում իր դոմինանտ դիրքի պահպանումը կամ բոլոր հնարավոր միջոցներով վերադարձը դրան։

Իսկ միասնական նպատակն էլ վաղ թե ուշ ծնում է ինտեգրացիոն պրոցեսներ։

Ուկրաինական ու Իրանի պատերազմների հետ կապված իրադարձությունների ընթացքն էլ ցույց տվեց, որ ուժային իմաստով աշխարհը բաժանված է երկու բևեռի, անկախ նրանից, որ այդ բևեռներն ունեն միասնությունը թուլացնող ներքին պրոբլեմներ ու անորոշություններ։

Այդ բևեռների միջև գլոբալ հակամարտության լարվածությունը շարունակում է ունենալ աճի տենդենց, որից էլ անմիջականորեն բխում է, որ երկու ուժային բլոկում էլ հիմնական տենդենցները կլինեն հնարավորությունների միավորումն ու ինտեգրացիան, որն էլ կուղեկցվի նաև ներքին հակասությունների թուլացումով։

Այս առումով Արևմուտքի ուժային ողնաշար ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում, որը տեղի կունենա Անկարայում մոտ օրերս, գերիշխողը կլինեն ԱՄՆ-ի գլխավորությամբ ինտեգրացիոն միտումները։

Գլոբալ հակամարտության լարվածության աճն էլ կշարունակվի այնքան, ինչքան կողմերի պոտենցիալ շահը, իրեց կարծիքով, կգերակշռի պոտենցիալ կորստի նկատմամբ։

Այս իմաստով էլ այդ պրոցեսում կա մի շրջման կետ, որտեղ պոտենցիալ շահերն ու կորուստները հավասարվում են, որից հետո էլ, հնարավոր է, որ սկսվի կողմերի միջև լարվածության թուլացումը, քանի որ կորուստները ավելի շատ կլինեն, քան շահերը։

Մի իներցիոն վիճակ, որից հետո որոշ հապաղումով կարող են սկսվել նաև իրական բանակցությունները ժամանակավոր գլոբալ ուժային բալանսի և հարաբերական խաղաղության հասնելու համար։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 283

Մեկնաբանություններ