ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Էլ չեմ երազում

Էլ չեմ երազում
29.09.2026 | 11:55

Էլ չեմ երազում,
Թեև աղջիկ եմ
Եղել երազուն,
Հազար երազ եմ
Մտքիս մեջ պեղել,
Երազներ մանկութ,
Երազներ հասուն,
Երազներ թաքուն,
Վարդագույն, լազուր,
Երազներ բազում...
Երազիս մեջ եմ
Գրեթե ապրել...
Վերացան, անցան
Եվ հուշեր դարձան.
Մի մասնիկ անգամ
Չեղավ իրական...
Էլ ի՞նչ երազեմ.
Թվում է մեկ-մեկ,
Ես էլ պարզապես
Երազ եմ եղել...

Ֆլորա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ