ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Իլոն Մասկ. «Ապագայում յուրաքանչյուր մարդ կունենա սեփական ռոբոտ»

Իլոն Մասկ. «Ապագայում յուրաքանչյուր մարդ կունենա սեփական ռոբոտ»
01.10.2026 | 13:00

«Յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ սեփական ռոբոտ, որը կխնամի տարեց ծնողներին, կզբաղվի երեխաների խնամքով, կգործի որպես անձնական դաստիարակ և կկատարի տարբեր տեսակի աշխատանքներ»։
Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն այս կարծիքը հայտնել է China Media Corporation-ին տված բացառիկ հարցազրույցում՝ խոսելով ռոբոտների ապագա կիրառության վերաբերյալ:
Նրա խոսքով՝ ապագա աշխարհում մեկ մարդը կկարողանա կառավարել հարյուրավոր, հազարավոր և նույնիսկ տասնյակ հազարավոր ֆիզիկական ռոբոտներ ու թվային խելացի գործակալներ:
Մասկը նշել է, որ ռոբոտների թիվը առաջիկա տարիներին, հավանաբար, կշարունակի աճել երկրաչափական պրոգրեսիայով։
- Ես կանխատեսում եմ, որ տասը տարվա ընթացքում աշխարհում կլինի առնվազն 1 միլիարդ մարդանման ռոբոտ։ Հաջորդ 15 տարիների ընթացքում նրանց թիվը, հնարավոր է, հասնի 10 միլիարդի, իսկ 20 տարի անց՝ 100 միլիարդի,- եզրափակել է Մասկը:

Գագիկ ՇՈԼԻՆՅԱՆ
Դիտվել է՝ 7447

Մեկնաբանություններ