ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՃՈ աշխատակիցը «դուբինկա» էր բաժանում ոստիկանության աշխատակիցներին

ՃՈ աշխատակիցը «դուբինկա» էր բաժանում ոստիկանության աշխատակիցներին
22.02.2013 | 15:54

Երբեք այնքան սիրտս չէր ցավել մեր ժողովրդի վրա, ինչպես այսօր, երբ քիչ առաջ, շատ անսպասելիորեն, ականտես եղա, թե ինչպես ՃՈ աշխատակիցը «դուբինկա» է բաժանում մոտ տասը ՃՈ ավտոմեքենաների ոստիկաններին: Դա կոնսերվատորիայի շենքի բակում էր, հետևի կողմից, աչքից հեռու, թաքուն: Ես դրա ականատեսը եղա Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի պատուհանից:
Թե ինչու էին բաժանում` դժվար չէ կռահել:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ