ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Փաշինյան Նիկոլն անարխիստական գաղափարնե՞ր է տարածում

Փաշինյան Նիկոլն անարխիստական գաղափարնե՞ր է տարածում
10.01.2026 | 19:07

«Анархия-мать порядка»,- ասում էր անարխիստ Պիեռ-Ժոզեֆ Պրուդոն:

Դասական իմաստով, անարխիա նշանակում է կարգ առանց իշխողների:

Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ «Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առ ոչինչ են»:

Ի՞նչ է նշանակում «Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ»:

Ի՞նչ է նշանակում «մեզ համար»: Այդ ովքե՞ր ենք «մենք»:

Ստացվում է` Փաշինյան Նիկոլը, չմերժելով Եկեղեցին, մերժում է Եկեղեցում գործող հիերարխիան: Ընդ որում, վերջինս այնպես, ինչպես դասական անարխոկոմունիստ մտածում է, որ կանոններն անհրաժեշտ է ընդունել ոչ թե վերևից ներքև, այլ ներքևից վերև: Եվ, եթե Կաթողիկոսի վերաբերյալ Փաշինյան Նիկոլի «մտքերը» քաղաքական ձեռնածություն (մանիպուլյացիա) չեն, ապա կարելի է արձանագրել, որ հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորվում է անարխիստական, միգուցե` անարխոկոմունիստական, ուղղություն:

ՀԳ. Դասական անարխիստները մերժում են նաև իշխանությունը պետության մեջ: Այս տրամաբանությամբ, Փաշինյան Նիկոլը պետք է նաև ինքն իրեն մերժի:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 3867

Մեկնաբանություններ