ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թե բա՝ կարդալը նորաձև է

Թե բա՝ կարդալը նորաձև է
22.02.2026 | 12:11

Լսում եմ ինքնահռչակ քաղաքական վերլուծաբանների ու քաղաքագետների և ուղղակի զարմանում (լսելը բացառապես համոզվելու համար, որ մեր մոտ ոչինչ չի փոխվում։ Թե բա՝ կարդալը նորաձև է...)։

Ասենք ամերիկյան քաղաքականությունը վերլուծում են որպես ելակետ վերցնելով հայտարարություններ, ռուսական քաղաքականությունը վերլուծում են դերակատարների հայտարարությունները դնելով վերլուծության առանցքում, նույնը Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի քաղաքականություն մեկնաբանողերրը... Ընդ որում այս մարդիկ անգամ նույն մարդկանց իրար հակասող հայտարարություններին ուշադրություն չեն դարձնում, այլ վերցնում են այն հայտարարությունը, որը իրենց «հիպոթեզի» (հիպոթեզ մի քիչ ճոխ եմ ասում, կարող եք հասկանալ նաև նախապաշարմունք կամ պատվեր) համար ձեռնտու է։

Ու այս մարդիկ չեն սիրում կարդալ։ Իրենց կարդացածն ու անգիր սովորածը բացառապես «դերակատարների հայտարարություններ» են, այլ ո'չ տեսություններ, հիմնարար աշխատանքներ, որոնք բացատրում են քաղաքական դերակատարների վարքագիծն ու խոսույթը:

Թրամփի վարքագիծը մեկնաբանում են որպես «խելագար բիձու» կողմից դրսևորվող վարքագիծ, փոխարենը սկսեն կարդալ, թե ի՞նչ տեսություններ են առաջարկել ամերիկյան տեսաբանները, ի՞նչ ներքին բախումներ կան ամերիկյան ռեալիստների ու լիբերալ -իդեալիստների միջև և այլն։

Էլ չեմ ասում մյուս երկրների դեպքում...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4026

Մեկնաբանություններ