Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է այն փաստը, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են «խաղաղ և հանդարտ մթնոլորտում»։ «Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։               
 

Մնում է կետերի փոխարեն «հանգուցյալի» անունն ու հայրանունը լրացնել

Մնում է կետերի փոխարեն «հանգուցյալի» անունն ու հայրանունը լրացնել
30.05.2026 | 10:17

Այդպես էլ չհասկացանք, թե իրականում ով էր զորահանդեսի հրամանատարը` Թրա՞մփը, Պուտի՞նը, Ռու՞բիոն, Կիրիե՞նկոն: Հաշվի առնելով ներկայացված զենքերի ծագումնաբանությունը, մեծ է հավանականությունը, որ զորահանդեսի հրամանատար կարող էր լինել նաև Մակրոնը, Սի Ցզինպինը, Նարենդրա Մոդին կամ Իրանի այաթոլլաներից մեկը: Սակայն, ամենահավանական վարկածն այն է, որ զորահանդեսի հրամանատարը, այնուամենայնիվ, Օստապ Բենդերն էր, որի դերը փայլուն կատարում էր Փաշինյան Նիկոլը:

Եվ, ընդհանրապես, 2026 թվականի ընտրությունների սցենարը կարծես Իլֆ ու Պետրովն են գրել: Կորեյկո, Պանիկովսկի, Բալագանով, նույնիսկ` Կոզլևիչ:

Ի դեպ, «զորահանդեսը» դեռ չի ավարտվել: Հզոր «զորահանդես է» սպասվում ընտրություններից անմիջապես հետո: Այ, այստեղ է անհրաժեշտ «ուժեղ հրամանատար» ունենալ, որը կկարդա նույնքան «ուժեղ» ճառ: Ասեմ, որ ճառը վաղուց պատրաստ է: Իլֆն ու Պետրովը դրա մասին էլ են հոգացել:

Հունիսի 8-ի ճառն այսպիսի տեսք ունի`

«Ես հաճախ անարդար էի հանգուցյալի նկատմամբ։ Բայց արդյո՞ք հանգուցյալը բարոյական մարդ էր։ Ո՛չ, նա բարոյական մարդ չէր։ Նա նախկին կույր էր, ինքնակոչ էր և սագագող։ Նա ցանկանում էր ապրել հասարակության հաշվին։ Բայց հասարակությունը չէր ուզում, որ նա ապրի իր հաշվին։ Իսկ այս հակասությունը ......... .........-ը չէր կարող տանել, որովհետև բռնկուն բնավորություն ուներ։ Եվ այդ պատճառով էլ նա մահացավ։ Վե՛րջ»:

Մնում է գալիք «զորահանդեսի» հրամանատարը ճառի մեջ կետերի փոխարեն «հանգուցյալի» անունն ու հայրանունը լրացնի։

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1730

Մեկնաբանություններ