Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է այն փաստը, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են «խաղաղ և հանդարտ մթնոլորտում»։ «Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։               
 

Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը

Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը
10.06.2026 | 16:35

Պարզվում է, որ ԿԸՀ-ում ձայներ են գողացել ոչ միայն «Բարգավաճ Հայաստանից», նաև հարյուրավոր քվեներ են գողացել ինչպես իշխող, այնպես էլ ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերից։

Այդ մասին, փաստերի հստակ արձանագրումով, նույնիսկ հայտարարեց ՔՊ-ի ղեկավար մարմնի ներկայացուցիչը։ Նաև՝ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են անդրադարձել ընտրարդյունքների բազմաթիվ կեղծումներին։ Ակնհայտ է, որ ԿԸՀ-ում ընտրությունների արդյունքների հաշվարկը տեղի է ունեցել քվեների համատարած կեղծումներով, ինչն ապալիգիտիմացնում է այս ընտրությունների արդյունքները։

Կարծում եմ ճիշտ կլինի (չնայած այդքան միամիտ չեմ), որ իշխանությունն էլ, հավաքական ընդդիմության հետ միասին, չեղյալ հայտարարեն ընտրությունների արդյունքները… Այլապես, փողոցը վաղը կարող է պարտադրել իր որոշումը՝ անկանխատեսելի հետևանքներով։

Եվ չպետք է ձգձգել ընտրությունների լիգիտիմությունը չճանաչելու մասին առնվազն հավաքական ընդդիմության որոշում-հայտարարությունը։

Չեմ կասկածում, որ իշխանատենչը հակաօրինական ցանկացած քայլի դիմելու է՝ իր աթոռին մնալու համար։ Ընդդիմությունն էլ (մենք) պետք է պատրաստ լինենք՝ ցանկացած հակաօրինական գործողությանը համարժեք պատասխան տալուն։

Առայժմ այսքանը։

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 92

Մեկնաբանություններ