Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Ժիրինովսկին գիտի Բիրյուլևոյում անկարգությունների պատվիրատուի անունը

Ժիրինովսկին գիտի Բիրյուլևոյում անկարգությունների պատվիրատուի անունը
24.10.2013 | 15:48

Մոսկվայի Բիրյուլևոյի շրջանում տեղի ունեցած անկարգությունները շահադիտական բնույթ են կրում և պատվիրված են: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԼԴԿ առաջնորդ Ժիրինովսկին` Պետդումայի ամբիոնից: Նա տեղի ունեցած սադրանքի մասնակցության մեջ մեղադրել է «էթնիկ հանցավոր խմբավորումներին» և «ռուս բանդիտներին»: «Ամենաեկամտաբերը բազաներն ու շուկաներն են, որոնք այսօր գտնվում են ազգային փոքրամասնությունների ձեռքում: Մի բանդան ուզում է տիրանալ մյուսի բաժնին: Բնական է, դրան հասնելու համար պետք էր վերաբաժանում անել և ինչ-որ բան հրահրել: Ժողովրդական հավաք, վրդովմունք` ամեն ինչ պատվիրված էր»,-ասել է պատգամավորը` նշելով, որ այդ ամենը ստեղծելու համար անհրաժեշտ էր Զեյնալովի միջոցով սպանել ռուս տղային և մնացածն ինքն իրեն կլիներ: Ժիրինովսկին հարց է բարձրացրել` «իսկ ինչո՞ւ են ադրբեջանցիները պաշտպանում մարդասպանին», և պատասխանում հարցին` «որովհետև ամբողջը պատվիրված է»: Ժիրինովսկին ավելի քան համոզված է, որ 2-3 տարի հետո հանցագործը կհայտնվի ազատության մեջ և կլողա Կասպից ծովի տաք ջրերում` վայելելով ցիտրուսային մրգեր: Պատգամավորը ասել է, որ իրեն հայտնի է նույնիսկ անկարգությունների պատվիրատուի անունը, բայց նա չի բարձրաձայնի: Նա խոստացել է նրա անունն ասել միայն երեք մարդու` ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոնադովսկուն և Մոսկվայի փոխքաղաքապետ Ալեքսանդր Գորբենկոյին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ