«Ոմն Նիկոլ Փաշինյան Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է որդեգրել, և դա պետք է ուղղակիորեն ընդունել։ Նրան թվում է, թե ձեռնտու է, քաղաքական զանազան հոսանքների արանքով սպրդելով, Արևմուտքում սին հեղինակություն վաստակել՝ հանուն դրա զոհաբերելով մեր երկրի հետ հարաբերությունները»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Նորը ստեղծելը նիկոլի գործը չէ, նրա գործը միայն քանդելն է

Նորը ստեղծելը նիկոլի գործը չէ, նրա գործը միայն քանդելն է
25.05.2026 | 11:05

Արցախի «ինքնորոշումից ու հայանպաստ» լուծումից, Աջափնյակի հիասքանչ մետրոյի գործարկումից, Աշտարակի՝ ակադեմիապես գերհագեցած քաղաքի կառուցումից, Գյումրու չոր նավահանգստի շահագործումից, ArNA ազգային ավիաընկերության ակտիվ ուղևորափոխադրումներից և այլ խոշոր ու եկամտաբեր նախագծերից հետո, ՀՀ կապիտուլյացիոն կառավարությունը, «ծնել» է նոր՝ «գաղափար»:

Նա գործից անտեղյակ հասարակության վրա, քվեի դիմաց՝ հերթական գոյություն չունեցող «ձեռքբերումն» է փորձում ծախել:

Նիկոլի կառավարությունն առաջարկում է հայկական ծիրանը, պոմիդորը, ելակը, ծաղիկները, ձուկը, հանքային ջրերը, օղին, գինին, կոնյակը, քաղցրավենիքը և այլ ապրանքներ Թուրքիայով արտահանել դեպի Եվրոպա:

Սա նման է Աջափնյակի մետրոյի պատմությանը, որ բոլորն ուզում են կառուցել, շատերը չգիտեն, թե ինչպես, և միայն մասնագետները գիտեն, որ հնարավոր չէ:

Դնենք մի կողմ, որ Կարս-Ախլքալակ երկաթգծով, հայկական բեռները, միշտ էլ կարող էին առանց խոչընդոտ գնալ, ուր ուզեին: Խնդիրն այն է, թե ու՞ր գնան, և ո՞վքեր են Եվրոպայում կամ Թուրքիայում դրանց գնորդները:

Կարողանալու՞ են գնորդներ և շուկաներ գտնել խեղճ տնտեսվարողները: Իսկ այդ կարևորագույն հարցում Նիկոլի կառավարությունն անզոր է: Նա միայն քանդում է գործող շուկաներն ու անվտանգային համակարգերը: Բայց նորը ստեղծելը նրա գործը չէ: Իր գործը միայն քանդելն է:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ.

Եվրոպայում արդեն շրջում է պատերսզմի, ինչպես նաև տնտեսական ու արժեքային ճգնաժամերի ուրվականը:

Չեմ հասկանում, Հայի բա՞խտն է այդպիսին, թե՞ խելքը: Բարիք և աջակցություն փնտրել այնտեղ, որտեղ այն այլևս չկա:

Դիտվել է՝ 342

Մեկնաբանություններ