Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով:
2018-2020 թթ. էապես աճել են Թուրքիայից ներկրվող նավթամթերքի ծավալները՝ հասնելով 2019-ին 24,3 մլն ԱՄՆ դոլարի:
Ներկրումը շարունակվել է նաև 2024-ին: Ներկրված 489,1 հազ. տոննա նավթամթերքի 2,7%-ը բաժին է ընկել Թուրքիային, այսինքն՝ 13,2 հազ. տոննա բենզին, ինչը գումարային արտահայտմամբ հավասար է 12,6 մլն ԱՄՆ դոլարի:
Անգամ համեմատելի չէ Ադրբեջանից ներկրված սիմվոլիկ ծավալների հետ:
Բայց դե առջևում ընտրություններ են, պետք է դրական տրամադրություններ ապահովել հասարակության մեջ «խաղաղության» ձգտող ու, հետևաբար, ռուսականից ցածր գնով Հայաստան բենզին ուղարկող Ադրբեջանի նկատմամբ:
Կանխատեսելի եք ու շատ հասկանալի:
Վահե Դավթյան