ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Տարածաշրջանային լիդերության համար Իսրայելի ու Թուրքիայի պայքարը մեզ համար կարևոր նշանակություն ունի

Տարածաշրջանային լիդերության համար Իսրայելի ու Թուրքիայի պայքարը մեզ համար կարևոր նշանակություն ունի
29.12.2025 | 15:13

Մեր ներկա վիճակը բազմակողմանիորեն հասկանալը շատ կարևոր պայման է այն, շատ թե քիչ, այսինքն, մեր հնարավորությունների սահմանում կառավարելու համար։

Այս առումով, մեզ համար կարևոր նշանակություն ունի Իսրայելի ու Թուրքիայի պայքարը տարածաշրջանում լիդերության համար։

Չնայած նրան, որ այդ պայքարը տեղի է ունենում ավելի բարձր մակարդակի առճակատման, այն է՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ուժային բախման ֆոնին, այն նաև ունի լոկալ դրսևորումներ, որոնք պոտենցիալ ձևով և էականորեն կարող են ազդել մեր ապագայի վրա։

Այս տեսանկյունից մեզ համար կարևոր է պարզել նրանց միջև պայքարի հեռանկարն ու հնարավոր սցենարները և այն, թե դրանք ինչքանով կարող են որոշիչ դառնալ մեր ապագայի համար։

Տարածաշրջանում լիդերության համար Թուրքիայի գաղափարական հիմքը նեոօսմանիզմն է և այդ հիմքի վրա ուժային մեթոդներին ավելի մեծ նշանակություն տալը։

Ընդհանրապես, միջազգային կոնֆլիկտներում ուժային մեթոդներին ավելի մեծ տեղ տալը հատուկ է քաղաքակրթական պարադիգմային անցումներին, երբ ժամանակի հզորների հարաբերություններում լարվածությունը կտրուկ աճում է, ընդհուպ մինչև պատերազմական վիճակ, որի անհնարինությունն էլ ծնում է տարբեր տեսակի պրոքսի հակամարտությունների կասկադ՝ իրենց բացահայտ ու ծածուկ լարվածությունների տեսքով։

Նման անհաշտ միջպետական լարվածություններ կան նաև Իսրայելի ու Թուրքիայի միջև, և այն շատ տարածված կարծիքը, թե իրականում նրանց շահերը համընկնում են, ու ցուցադրվող հակասությունները նրանց միջև առանց լուրջ հիմքի դերասանություններ են, չի համապատասխանում իրականությանը։

Եվ նրանց միջև անլուծելի հակասությունների ամենից կարևոր ճակատը Սիրիան է, որը Թուքիան ուզում է դարձնել իրեն ենթակա միավորված և հզոր ուժ նեոօսմանյան նպատակներին ծառայեցնելու համար, որի հակառակ նպատակն էլ հետապնդում է Իսրայելը՝ փորձելով մասնատել Սիրիան ու դրանով իսկ չեզոքացնելով հյուսիսից եկող սպառնալիքը, միաժամանակ, հնարավոր քննարկումից հանել նաև Գոլանյան բարձունքների պատկանելության հարցը։

Այդ նպատակից բացի, Թուրքիան իր նեոօսմանական կոնցեպտի սահմաններում հետապնդում է այլ նպատակներ ևս Կովկասում, Գազայում, Լիբիայում, Իսրայել-Կիպրոս-Հունաստան միացյալ ուժի դեմ և այլն։

Դրանից բացի, «Թուրքական աշխարհի» երազային կոնցեպտի շրջանակներում Թուրքիան հետապնդում է նաև այնպիսի ահռելի ծրագիր, ինչպիսին է Թուրանի հետ կապված շատ դժվար իրագործելի մտահղացումը։

Եթե դրան էլ ավելացնում ենք պանիսլամական դոնդողանման երազները, որոնք ենթադրում են սուննի գաղափարախոսության հիման վրա Թուրքիայի շուրջ համապատասխան երկրների միավորումը, ապա առաջին հարցը, որն առաջանում է, դա նման մասշտաբային ու ամբիցիոզ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսատնտեսական բազայի առկայության հարցն է։

Ամբողջ աշխարհին է հայտնի Թուրքիայի տնտեսական ծանր վիճակը և, հետևապես, այդ ծրագրերի անիրական լինելը, մի հանգամանք, որը պետք է հաշվի առնվի մեր վիճակի անալիզի ժամանակ։

Մյուս կողմից էլ, եթե Թուրքիայի պլաններն ու երազները պրակտիկորեն իրականացվող չեն, ապա գուցե Իսրայելի պլաննե՞րն են մեր տարածաշրջանում ավելի իրագործելի։

Մի հանգամանք, որը, ի թիվս այլ նկատառումների, մեզ նույնպես պետք է անհանգստացնի՝ հաշվի առնելով Իսրայելի հարաբերությունները Ադրբեջանի հետ և՛ մեր, և՛ Իրանի կտրվածքով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 254

Մեկնաբանություններ