Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Բագրատ Սրբազանին էի այցի գնացել

Բագրատ Սրբազանին էի այցի գնացել
28.05.2026 | 15:01

Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Սրբազանին պահում ճաղերի հետևում։

Ավելին՝ նույնիսկ նրա կալանավորման ժամանակը պատահական չէր ընտրվել։

Ու առհասարակ, վստահ եմ, որ ընտրությունների նախապատրաստման ռազմավարությունը կառուցելիս իշխանությունը նախապես ցուցակներ է կազմել՝ կալանավորման ենթակա դեմքերի, ճնշման ենթակա գործարարների, մարզերում հեղինակություն ունեցող անձանց և այլոց։

Բագրատ Սրբազանի կամքն ու վճռականությունը, անզիջում պայքարը նույնիսկ բանտից է իմպուլսներ հաղորդում ընդդիմության հավաքական պայքարին։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2935

Մեկնաբանություններ