Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

ՈՒղեղը մի բան է, որ աշխատացնես՝ կաշխատի

ՈՒղեղը մի բան է, որ աշխատացնես՝ կաշխատի
29.05.2026 | 18:05

Լավ, հլը ընտրությունները՝ մի կողմ, բայց ընթացքը գոնե բավարար չէ՞ր հասկանալու, թե գործող իշխանություններն ովքեր են, ումն են, իշխանության ինչու են բերվել, ում շահի համար, ում դեմ օգտագործվելու համար են բերվել, ու մեր ունեցած կորուստներն ում էին անհրաժեշտ, ում վնասելու համար։

Ուղեղը մի բան է, որ աշխատացնես՝ կաշխատի։ Եթե չես աշխատացնում, ուրեմն քո հետ ճիշտ են վարվում, դու պիտի դառնաս ավելի կենսունակների ճորտ ու հարճ։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 3830

Մեկնաբանություններ