«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

«Եվ հիմա նրանք իրար հետ լավ են»

«Եվ հիմա նրանք իրար հետ լավ են»
15.10.2025 | 15:20

Չեմ ամաչում Նիկոլի փոխարեն, զզվում եմ նրանից

Ալիևը լավ կրթություն է ստացել և լավ գիտի, որ մարդուն, իր ներկայությամբ, մատով ցույց տալն անհարգալից, արհամարհական վերաբերմունքի նշան է: Իսկ մեր սերնդին դեռ մանկապարտեզի տարիքում էին սովորեցնում, որ մատով միայն ոչխարներին են ցույց տալիս, հաշվում: Ու այն, որ միջազգային հանրության բարձր ներկայացուցիչների ներկայությամբ Ալիևը Նիկոլին մատով է ցույց տալիս, արդեն բավական է՝ հասկանալու համար, թե ի՞նչ վերաբերմունք կա այդ ազգադավի նկատմամբ նույնիսկ այնպիսի միջավայրում, որտեղ ինքը հրավիրված է:

Բայց Նիկոլի համար դա ոչ մի նշանակություն չունի, նրա համար իր իշխանությունն է կարևոր: Թող որ իրեն արհամարհեն, ոտները լիզել տան, թքեն վրան, միայն թե պահի իշխանությունը:

Եվ երբ ԱՄՆ նախագահն ասում է. «Ահա այն մարդը, ում համար ես լուծեցի պատերազմը՝ Ադրբեջան։ Որտե՞ղ է քո հայրենակիցը, իրար հետ հաշտ եք, չէ՞… Նրանք կռվել են 32 տարի, իսկ մենք մոտավորապես մեկ ժամում կարգավորեցինք ամեն ինչ։ Եվ հիմա նրանք իրար հետ լավ են», հաստատում է այն իրողությունը, որ նկատել եմ դեռ նախորդ օրը. Փաշինյանին հրավիրել են Շարմ էլ Շեյխ, որպես ցուցանմուշ, որպես իր հայրենիքի շահերի դավաճան՝ հանուն իշխանության պահպանման, որպես անինքնասեր ղեկավար, ով ստորաքարշությամբ կյանքի օրերն է գլորում՝ իր մյուս հայրենակիցների արյան, զրկանքների ու դժբախտությունների հաշվին:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ