«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:               
 

Տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի

Տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի
08.03.2026 | 00:44

Կարևոր հայտարարություն

Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբ «Խաթամ ալ-Անբիա»-ից հնչել է կարևոր և շտապ հայտարարություն, որը ՀՀ օրվա իշխանությունները պետք է ուշադիր կարդան առնվազն 10 անգամ, իսկ եթե չհասկացան՝ 100 անգամ.

«Մենք հայտարարում ենք Իրանի հարևան Ադրբեջանի Հանրապետությանը, որպես մուսուլմանական երկրի, որ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու համար անհրաժեշտ է անհապաղ հեռացնել սիոնիստներին իր երկրից և չվտանգել սեփական ժողովրդի ու իսլամական Իրանի անվտանգությունը»։

Եթե Իրանը հարվածի Ադրբեջանին, դա կարող է մեկ ակնթարթում փոխել տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր ժամանակավոր պայմանավորվածությունները և արմատապես շրջել իրավիճակը։ Տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի։ Պատերազմական գործողությունների թանձր քողի տակ հայասպան ադրբեջանական բանակը կարող է կրկին հարձակում սկսել Հայաստանի դեմ։

Դադարեցրե՛ք անպիտան «քարոզարշավային» կապիկությունները։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԶՕՐՈՒԳԻՇԵՐ ՊԱՏՐԱՍՏՎԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1401

Մեկնաբանություններ