ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Դուք ձեզ դավաճա՞ն եք համարում

Դուք ձեզ դավաճա՞ն եք համարում
30.09.2023 | 19:05

Դավաճանական ռեժիմի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Ալեն Սիմոնյանը, կոչ է անում չփնտրել կատարվածի մեղավորներին՝ ասելով, որ «բոլորն են մեղավոր».

Հիշո՞ւմ եք, օրերս ես գրեցի դավաճանների թեզերի մասին, որոնք նրանք փորձում են պարտադրել մեր հայրենակիցներին, որպեսզի բթացնեն իրականության ընկալումը և պատասխանատվությունը գցեն բոլորի վրա։ Այսպիսով, ես նորից կրկնեմ իմ միտքը.

«Արցախի հետ կատարվածի համար բոլորս ենք մեղավոր». անշուշտ, ձեզնից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ լսել է այս արտահայտությունը և մտածել՝ միգուցե իսկապես այդպես է, մեղավորը բոլորս ենք, և ոչ միայն իշխանությունները։ Ո՛չ, մեզանից ոչ ոք մեղավոր չէ, մենք պետական այր չենք և պատասխանատու չենք որոշումներ կայացնելու համար։

Իմացեք, որ «Արցախի հետ կատարվածի համար մենք բոլորս ենք մեղավոր» թեզի հեղինակներն են դավաճան ռեժիմի ներկայացուցիչները, և նրանք փորձում են այս թեզը պարտադրել մեզանից յուրաքանչյուրին՝ Արցախի հետ կատարվածի պատասխանատվությունը կիսելու համար։ Փաստացի տեղի է ունեցել պետական դավաճանություն, դուք ձեզ դավաճա՞ն եք համարում։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6342

Մեկնաբանություններ