Բնակչությունը երկիր չի պահում:
Մեր երկիր-հայրենիք Հայաստանը պահողը Հայ ժողովուրդն է, ոչ թե Հայաստանի ժողովուրդը:
Նույն լեզվով խոսող, նույն տարածքում ապրող, նույն մշակույթի կրող, նույն
հավատն ունեցող հանրությանն ընդունված է բնորոշել ժողովուրդ:
Ցավը այն է, որ մեր՝ Հայաստանի, մոնոէթնիկ հայ ժողովուրդը դեգրադցվում է, վեր է ածվում
հայաստանաբնակ ժողովրդի, ավելի պարզ՝ բնակչության:
Մերկապարանոց չլինելու համար ասեմ՝
2024թ․ զորակոչի ենթակա,18 տարին լրացած պայմանական 100 հոգուց բանակ է զորակոչվել 31-ը:
Մնացած 69 -ը, կամ հիվանդության պատճառով ծառայության պիտանի չեն,
կամ կառավարության որոշումներով տարկետում ունեն, որովհետև սովորում են արտասահմանյան ԲՈՒՀ-երում,
կամ մինչև զորակոչի տարիքին հասնելը, հրաժարվել են
ՀՀ քաղաքացիությունից:
ՈՒ հարցը ծնվում է ինքնաբերաբար՝ մեզ Հայաստան Հայրենիք պե՞տք է, թե՞ Հայաստան կեցավայրն էլ է շատ։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ