Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Դժոխք

Դժոխք
03.12.2013 | 12:10

(սկիզբը՝ այստեղ)

ԿՈԼՈՒՄԲԻԱՑԻ ՅՈԹ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԺՈԽՔԻ ՄԱՍԻՆ
Աստված մեզ Իր այցելությամբ անհայտ իրականություն ցույց տվեց, ինչն ամբողջովին փոխեց մեր կյանքի ընթացքը։
Ամեն ինչ սկսվեց մոտավորապես ժամը 10-ին։ Մենք աղոթեցինք և պատրաստվեցինք տնից դուրս գալու։ Հանկարծ պատուհանից մի ահավոր լույս փայլեց։ Բոլորս ապշած էինք այդ սքանչելի լույսից, որն ավելի ուժեղ էր, քան արևինը։ Այդ լույսի մեջ տեսանք սպիտակ հագուստներով բազմաթիվ հրեշտակների, որոնք բարձրահասակ էին ու գեղեցիկ։ Հանկարծ այդ հրեշտակների մեջ տեսանք Մեկին, որն առանձնահատուկ տեսք ուներ։ Նա փաթաթված էր ճեփ ճերմակ կտորով, հագուստները պայծառ ճերմակություն ունեին, իսկ մազերը կարծես ոսկյա թելերից լինեին։ Մենք չկարողացանք Նրա դեմքը տեսնել, որովհետև այն չափազանց լուսափայլ էր, իսկ Նրա կրծքի վրայով շրջանաձև գոտի էր անցնում, որի վրա գրված էր. «Արքաների Արքա և աստվածների Աստված»։
Ոսկյա մույկեր (սանդալներ) էին հագին։ Նրա գեղեցկությանը ոչինչ չէր հասնի. այն աննկարագրելի է։ Երբ այդ ամենը տեսանք ու կարդացինք, թե Ով է մեր առջև, ծնկի իջանք ու երկրպագեցինք Նրա առջև։ Եվ այդ ժամանակ լսեցինք Նրա ձայնը, որը չափազանց յուրահա-տուկ ու բարեհնչյուն էր։ Նրա արտաբերած ամեն մի բառ սրի նման խրվում էր մեր սրտերը։ Նա շատ պարզ, բայց ազդու խոսքեր էր ասում։ Ահա թե ինչ ասաց նա մեզ. «Ես Հիսուս Քրիստոսն եմ Նազարեթից։ Ես այցելեցի ձեզ՝ գաղտնիք ցույց տալու։ Այն, ինչ կտեսնեք, պատմեք բոլորին»։
Հետո տարօրինակ մի բան կատարվեց. սենյակի մեջտեղում մի լեռ հայտնվեց, և Տերը հրամայեց մեզ մտնել այդ լեռան մեջ, որի մեջտեղում մի մեծ ճեղք բացվեց ու մենք մտանք այդ խավար դատարկության մեջ։
Ճանապարհը տանում էր դեպի երկրի կենտրոն։ Մենք գտնվում էինք կոտոշի նման մի թունելում և տեսնում էինք չարքերի ստվերներ ու սիլուետներ, որոնք անընդհատ մի տեղից մյուսն էին թռչկոտում։ Մենք շարունակում էինք ավելի խորքերը իջնել, ու միաժամանակ ահագնանում էր մեր բոլորի վախը։ Հետո հասանք ինչ-որ քարայրերի ու լաբիրինթոսի նման սարսափելի դռների։ Զզվելի գարշահոտություն զգացինք, որն ուղեկցվում էր սաստիկ ու հեղձուցիչ շոգով։ Երբ մտանք մի մեծ քարանձավ, մի անասելի տեսարան բացվեց մեր առջև. շուրջբոլորը կրակ էր, և այդ կրակների մեջ հազարավոր մարդկանց մարմիններ էին տանջվում ու չարչարվում, քանի որ դրանք բաժանվում էին ըստ սաստկության ու տեսակների։
Բաժանմունքներից մեկը կաթսաների վայրն էր, որտեղ հողին հավասար դրված էին բազմաթիվ մեծածավալ կաթսաներ, որոնցում հալված լավա էր եռում, իսկ մեջը դժոխքում հայտնված հոգիներ էին տանջվում։ Երբ նրանք Տեր Աստծուն տեսան, սկսեցին գոռալ ու աղերսել.
-Աստվա՜ծ, գթա ինձ և հնարավորություն տուր այստեղից ելնելու, և ես աշխարհին կպատմեմ, որ այս վայրը իրականում գոյություն ունի։
Այդ կաթսաներում միլիոնավոր մարդիկ կային, այդտեղ էին նաև պոռնիկները, շնացողները, հարբեցողներն ու համասեռամոլները։ Մենք ցնցված էինք մեր տեսածից. զզվելի որդերը մտնում էին նրանց բերաններն ու աչքերը ու դուրս գալիս ականջներից, թափանցում էին մաշկի տակ ու խորանում մարմնի մեջ։
Տերը մեզ թույլ տվեց տեսնել մի մարդու, որը գլխիվայր էր կաթսաներից մեկում, նրա դեմքի մաշկը կտրատված էր ու թափվում էր կաթսայի մեջ։ Նա հանկարծ սկսեց գոռալ.
-Տե՜ր, խղճա ինձ, հնարավորություն տուր այստեղից դուրս գալու։
Բայց Տերը չէր ուզում լսել նրան, ու մեջքով դեպի նա կանգնեց։ Եվ այդ մարդը սկսեց անիծել ու հայհոյել Աստծուն. նա Ջոն Լենոնն էր, սատանայական երաժշտության «Բիթլզ» քառյակի կատարողներից մեկը, որն իր ամբողջ կյանքի ընթացքում ծաղրում էր Տիրոջը։ Այդ երգիչը միշտ ասում էր, որ քրիստոնեությունը շուտով կանհետանա և բոլորը կմոռանան Հիսուս Քրիստոսի մասին. խե՜ղճ մոլորյալ։ Այնինչ ինքը հիմա դժոխքում տանջվում է, իսկ Հիսուսը կենդանի է, ու քրիստոնեությունն էլ չի վերացել։
Հետո անցանք այլ բաժիններ։ Դրանցից մեկում ահասարսուռ տանջանքներ տեսանք, որ մարդկային միտքը անկարող է պատկերացնել։ Այդտեղ գտնվում էին այն մարդիկ, ովքեր մի ժամանակ ճանաչել էին Աստծուն և գիտեին Նրա խոսքը, բայց երկակի կյանքով էին ապրել։ Այդ հոգիներն այդտեղ էին, որովհետև նրանք եկեղեցում աղոթում էին, իսկ դրսում գողանում ու ստում։ Նրանք գթություն էին աղերսում, բայց Աստծո խոսքն ասում է. «ՈՒմ շատ է տրված, նրանից էլ շատ է պահանջվելու»։
Հետո Տերը մեզ ասաց. «Զավակներս, եթե երկրային կյանքի բոլոր տանջանքները կենտրոնացնենք և մեկտեղենք, դրանք ոչինչ են դժոխքի ամենաանտանելի հատվածի չարչարանքի հետ»։
Մենք շարունակում էինք առաջանալ դժոխքի մասնաբաժիններով, որտեղ կային վեց տեսակի չարչարանքներ։ Կային հոգիներ, որոնք տառապում էին իրենց խղճի պատժից, որն անընդհատ ասում էր. «Հիշի՛ր, երբ քեզ քարոզում էին, հիշի՛ր, քեզ ասում էին գեհենի մասին, իսկ դու ծաղրում էիր այդ խոսքերը»։ Այդ մարդիկ, բացի սեփական խղճի տանջանքներից, նաև իրենց վրա կրակի նման վխտացող անհամար որդերից էին տանջվում։
Հետո Տերը ցույց տվեց մի մարդու, որը վեց մարդու էր սպանել, և այդ վեցն էլ շրջապատել էին նրան ու բղավում էին.
-Քո՛ մեղքով է, որ մենք այստեղ ենք, քո՛ մեղքով։
Մարդասպանը նրանց չլսելու համար փորձում էր փակել ականջները, բայց չէր հաջողվում, որովհետև դժոխքում բոլոր զգայարանները ավելի ակտիվ են գործում։
Բոլոր տեղերում մարդկանց ամենաշատը տանջում էր անհագ ծարավը, և այնտեղ նրանք բյուրեղյա մաքրությամբ հոսող գետեր էին տեսնում և ամեն գնով ջանում էին հասնել դրան, բայց այն կրակի գետի էր վերածվում։
Այդտեղից Տերը մեզ տարավ մի վայր, որը հրե լիճ էր, որտեղ բազմաթիվ հոգիներ կային։ Այնտեղ Տերը մեր ուշադրությունը բևեռեց մի մարդու վրա, որը կիսով չափ երևաց լճի մեջ։ Տերը թույլ տվեց մեզ իմանալ նրա մտքերը։ Նրա անունը Մարկոս էր, ու նրա խոսքերից հավիտյան մի դաս քաղեցինք բոլորս։ Նա ասում էր. «Ես ամեն ինչ կտայի, որ ձեր տեղը լինեի և թեկուզ մեկ րոպեով երկիր վերադառնայի։ Նաև կհամաձայնեի ամենադժբախտ, ամենահիվանդ, ամենաատելի, ամենաաղքատ մարդը լինել աշխարհում»։
Տեր Հիսուսը հարցրեց նրան. «Ինչո՞ւ ես ուզում մեկ րոպեով երկիր վերադառնալ»։
-Տեր, ես ամեն ինչ կտայի երկիր վերադառնալու համար, որ ապաշխարեի ու փրկություն գտնեի,- պատասխանեց նա։
Այդ պահին ես տեսա, թե ինչպես է Տիրոջ վերքերից արյուն հոսում, և Նրա աչքերում արցունքներ երևացին։
ՈՒ Տերն ասաց. «Մարկո՛ս, քո տակ այժմ որդերն են տեղավորվում, որոնք էլ քո ծածկը կլինեն»։
Մենք էլ դաս առնենք այս վկայությունից, ու քանի դեռ մենք՝ երկրայիններս, ապաշխարելու հնարավորություն ունենք, օգտվենք այդ մեծագույն բարօրությունից, որովհետև այլևս այն չի կրկնվի։

ԴԺՈԽՔ ՀԱՄՏԵՍՈՂՆԵՐԸ
Ինչպես հասկացանք արդեն արված վկայությունից, Աստված երբեմն¬երբեմն թույլ է տալիս «համտեսել» դժոխքը, որպեսզի նրանց անսուտն վկայություններով մենք հավիտենապես զերծ մնանք այնտեղի անմար կրակներից։
Այժմ մեկ այլ վկայություն նույն բանի մասին. Թերեզա Ավիլսկայայի` դժոխքի նկարագրությունը. «Մի անգամ, երբ սկսեցի աղոթքը, ինձ այնպես թվաց, որ գտնվում եմ դժոխքում, միաժամանակ ոչ մի պատկերացում չունենալով, թե ինչպես կարող էի հայտնվել այնտեղ։ Ես միայն հասկացա՝ Տիրոջ կամքն էր, որ ինձ ցույց տա այն տեղը, որին ես արժանի եմ իմ մեղքերի պատճառով։ Այդ տեսիլքը երկար չէր, բայց եթե ես նույնիսկ երկար տարիներ ապրեմ, կարծում եմ, որ չեմ կարող այն մոռանալ։
Դժոխքի մուտքը հիշեցնում էր երկար ու նեղ մի փակուղի կամ վառարանի չափազանց նեղվածք անցք։ Հատակը մածուցիկ ցեխով էր լցված, ու շուրջբոլորը անտանելի գարշահոտություն էր և ամենուրեք թունավոր սողուններ էին վխտում։ Փակուղու վերջում՝ պատի մեջ փորվածք կար, ուր ինձ անսպասելի խցկեցին։ Այնտեղ ինձ համար շատ նեղվածք էր, չնայած ինչ պատմում եմ, իրականում առավել սարսափելի էր, քան կարող եմ նկարագրել խոսքերով։ Այդ տառապանքը այնքան հրեշավոր էր, որ ինչ էլ կարելի էր ասել, չի կարող փոխանցել ամենաչնչին մասնիկն անգամ։ Ես հանկարծ զգացի, որ հոգիս այնպիսի սաստիկ կրակով էր այրվում, որ անհնար է նկարագրել։ Ես փորձառեցի այնպիսի անտանելի ցավեր, ինչպիսիք որ, բժիշկների կարծիքով, լինում են այս կյանքում։ Բայց ի՞նչ են այդ ցավերը համեմատած նրանց հետ, որ զգացի ես այնտեղ, մանավանդ երբ իմացա, որ դրանք վերջ չեն ունենալու։ Բայց դեռ այս էլ ոչինչ, համեմատած այն օրհասի հետ, ուր գտնվում է հոգին, երբ իրեն թվում է, թե ուզում են ճզմել, ճխլել, ինչի պատճառով հուսահատությունն այն աստիճանի է հասնում, որ անհնար է նկարագրել։ Այդ անելանելությունից ես ինձ կարծես հազարավոր կտորների մասնատված էի զգում, որոնք այրվում էին առանձին-առանձին։ Եվ այդ ներքին տառապանքներն ինձ առավել սարսափելի էին թվում, քան ամեն տեսակի աշխարհային մահապատիժները։
Այդ ահավոր տեղում ոչ մի հույս չկա, որ գոնե մի փոքր սփոփանք կստանաս, ու անհնար է առավել նեղվածք պատկերացնել, քանի որ այնտեղ հնարավոր չէ ո՛չ նստել, ո՛չ պառկել։ Ես կարծես պատի արանքում խցկված լինեի, ու այդ պատերը բնության օրենքներին հակառակ, անընդհատ սեղմում, ճզմում են այն, ինչ պարունակում են իրենց մեջ։ Այնտեղ բացարձակ խավար էր, առանց լույսի նշույլի անգամ, ու ես չէի հասկանում, թե ինչ կերպ եմ այնտեղ խցկվել, ու չնայած այնտեղ ոչ մի լույս չկար, բայց հնարավոր էր տեսնել աչքի համար ամենատառապելին։
Դրանից հետո չնայած անցել է մոտավորապես վեց տարի, ինչի մասին նկարագրեցի, բայց մինչև հիմա արյունս սարսափից սառչում է երակներումս, երբ մտաբերում եմ զգացածս ու տեսածս։ Եվ այն, ինչ ինձ տրված էր տեսնելու և զգալու, չես համեմատի երկրային կյանքի տառապանքների հետ։ Դրանք այնքա՜ն չնչին ու անհիմն են։ ՈՒ չկա այստեղ այնպիսի ցավ, որ հնարավոր չլինի տանել, համեմատած նրա հետ, ինչ ես փորձառեցի այնտեղ, այն էլ ընդամենը մի ակնթարթում։ ՈՒ խոստովանում եմ, որ առանց վախի չեմ կարողանում մտածել այդ մասին։ Ես ջանացել եմ ծառայել Աստծուն, բայց ընկել եմ որոշ սխալների մեջ, որոնք աշխարհը սովորաբար ոչինչ է համարում։ Աստված ինձ շնորհ արեց համբերությամբ տանելու բավականին ծանր հիվանդություն, չնայած ես, ըստ իս, զերծ եմ բամբասելուց ու չարախոսելուց, ոչ էլ ատելությունն ու նախանձն են բնորոշ իմ կերպին, և ոչ էլ այնպիսի մեղքեր եմ գործել, որոնք կվիրավորեին Աստծուն։ Որքան էլ ես աչքերիս առջև միշտ Աստծո երկյուղն ունեի, բայց Նա ինձ ցույց տվեց այն տեղը, որ ինձ համար նախապատրաստել են դևերը, իմ մեղքերի պատճառով, եթե չապաշխարեմ»։
Սրբուհի Ֆաուստինա Կովալսկայան 1936 թ. նույնպես վկայեց իր սեփական ապրումները դժոխքի մասին. «Այսօր, Հրեշտակի ներկայությամբ, ես դժոխքի հատակում եղա։ Այդ տեղը մեծ տանջանքների վայր է։ Զգացածս բոլոր տառապանքներից առաջինը Աստծուն կորցնելն էր։ Ես կմեռնեի այդ սարսափելի տանջանքները տեսնելիս, եթե ինձ չպահպաներ Աստծո ամենազորությունը։
Թող մեղավորն իմանա, թե ինչ կրքերի մոլությամբ է բռնված, նրանով էլ պետք է հավիտենապես տանջվի. ես այս գրում եմ Աստծո թելադրանքով, որ ոչ մի հոգի չասի, թե դժոխք չկա, կամ թե այնտեղ ոչ ոք չի եղել ու չգիտի ինչ կա այնտեղ։ Ես` քույր Ֆաուստինան, Աստծո հրամանով եղա դժոխքի խորխորատում նրա համար, որ հոգիներին պատմեմ ու վկայեմ, որ կա՛ դժոխք։ Ես այնտեղ ամենաշատը տեսա հոգիների, որոնք չէին հավատում, որ դժոխք կա»։


(շարունակելի)

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ