Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Չեմ զար­մա­նա, ե­թե իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վոր­նե­րը պա­տե­պատ տան կամ աս­ֆալ­տին փռեն նաև ԵԽԽՎ հա­մա­զե­կու­ցող­նե­րին»

«Չեմ զար­մա­նա, ե­թե իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վոր­նե­րը պա­տե­պատ տան կամ աս­ֆալ­տին փռեն նաև ԵԽԽՎ հա­մա­զե­կու­ցող­նե­րին»
04.02.2020 | 00:07
Ե­թե իշ­խա­նու­թյուն­ներն ա­սում են` որևէ ծրա­գիր չկա, փաս­տա­թուղթ չկա, ա­պա շատ հե­տաքր­քիր է, թե ե­րեք օր շա­րու­նակ Ժնևում տե­ղի ու­նե­ցած հան­դիպ­ման ժա­մա­նակ այդ­քան եր­կար ինչ են քն­նար­կել Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րը: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման տե­սա­կետ հայտ­նեց քա­ղա­քա­գետ ԳԱ­ԳԻԿ ՀԱՄ­ԲԱ­ՐՅԱ­ՆԸ, որ հա­մոզ­ված է՝ Մնա­ցա­կա­նյան-Մա­մե­դյա­րով տևա­կան հան­դի­պումն ա­պա­ցույցն է այն բա­նի, որ, ա­յո, բա­նակ­ցա­յին սե­ղա­նին, այ­նուա­մե­նայ­նիվ, կա ինչ-որ փաս­տա­թուղթ: Դրա շուրջ, վս­տահ է մեր զրու­ցա­կի­ցը, տե­ղի են ու­նե­նում բա­վա­կան ին­տեն­սիվ քն­նար­կում­ներ, բա­նակ­ցու­թյուն­ներ, ո­րոնց ման­րա­մաս­նե­րը Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը չեն թող­նում բա­ցա­հայ­տել՝ հաս­կա­նա­լով՝ կան դրույթ­ներ, ո­րոնք բա­ցա­սա­բար կըն­դուն­վեն և՛ Հա­յաս­տա­նում, և՛ Ադր­բե­ջա­նում հան­րու­թյան կող­մից:
«Բա­ցի այդ, պաշ­տո­նա­կան Մոսկ­վան, Փա­րիզն ու Վա­շինգ­տո­նը նախ և ա­ռաջ խո­սում էին հան­դիպ­ման կոն­ֆի­դեն­ցիա­լու­թյան, ա­պա նոր մնա­ցա­ծի մա­սին: ՈՒ որ­քան էլ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րը հայ­տա­րա­րեն, թե որևէ փաս­տա­թուղթ չկա, հան­գա­մանք­նե­րը ճիշտ հա­կա­ռա­կի մա­սին են վկա­յում: Գաղտ­նի ինչ-ինչ գոր­ծըն­թաց­ներ են ըն­թա­նում, ու դրանք բա­վա­կան ին­տեն­սիվ են: Կար­ծում եմ` այդ գոր­ծըն­թաց­նե­րի գաղտ­նի լի­նե­լու հան­գա­մանքն է պատ­ճա­ռը, որ ո՛չ պաշ­տո­նա­կան Երևա­նը, ո՛չ էլ պաշ­տո­նա­կան Բա­քուն ինչ-որ ձևա­չա­փով տե­ղե­կույ­թի ար­տա­հոսք թույլ չեն տա­լիս»,- նշում է քա­ղա­քա­գե­տը:
Անդ­րա­դառ­նա­լով ԵԽԽՎ դի­տորդ­նե­րի ան­հան­գս­տու­թյա­նը ՀՀ կա­ռա­վա­րու­թյան և Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի միջև առ­կա լար­վա­ծու­թյան առն­չու­թյամբ` Համ­բա­րյա­նը նկա­տում է՝ ԵԽԽՎ հա­մա­զե­կու­ցող­նե­րը լա­վա­տե­ղյակ են Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի «բեսպ­րե­դե­լա­յին» քա­ղա­քա­կա­նու­թյա­նը. «Հայ­տա­րա­րու­թյան վեր­ջին պար­բե­րու­թյու­նում ԵԽԽՎ դի­տորդ­նե­րը նշում են, որ Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը պետք է զերծ մնան այն­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, ո­րոնք կըն­կալ­վեն որ­պես ճն­շում դա­տա­կան հա­մա­կար­գի վրա: Նրանք բո­լոր կող­մե­րին կոչ են ա­րել նվա­զեց­նել ստեղծ­ված լար­վա­ծու­թյու­նը, ո­րը կա­րող է վնաս հասց­նել Հա­յաս­տա­նում ի­րա­կա­նաց­վող բա­րե­փո­խում­նե­րին: Ի­հար­կե, չի բա­ցառ­վում, որ «փո­ղո­ցա­յին» ժո­ղովր­դա­վա­րու­թյան ջա­տա­գով Փա­շի­նյանն ի­րեն բնո­րոշ ձևով շա­րու­նա­կի պրի­մի­տիվ սադ­րանք­նե­րը և դա­րա­կազ­միկ «գրի­չա­ռե­պոր­տա­ժա­յին» բա­ցա­հայ­տում­նե­րը ՍԴ նա­խա­գա­հի և ՍԴ դա­տա­րա­նի վե­րա­բե­րյալ ու էլ ա­վե­լի սրի ի­րա­վի­ճա­կը, բայց, ա­մեն դեպ­քում, ԵԽԽՎ դի­տորդ­նե­րի հայ­տա­րա­րու­թյու­նը «սա­ռը ցն­ցուղ» է Նի­կոլ Փա­շի­նյա­նի և նրա թի­մա­կից­նե­րի հա­մար»:
Մեր զրու­ցա­կիցն ա­սում է, որ չի զար­մա­նա, ե­թե իմ­քայ­լա­կան մի քա­նի ան­մեղ­սու­նակ պատ­գա­մա­վոր պա­տե­պատ տան կամ աս­ֆալ­տին փռեն նաև ԵԽԽՎ հա­մա­զե­կու­ցող­նե­րին: Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը և հատ­կա­պես վար­չա­պետ Փա­շի­նյա­նը, հա­վե­լում է նա, լավ կլի­նի, որ ի­րենց նեղ անձ­նա­կան և թի­մա­յին շա­հե­րը վեր չդա­սեն պե­տա­կան շա­հե­րից ու քիչ խն­դիր­ներ ստեղ­ծեն Հա­յաս­տա­նի հա­մար:
Գա­գիկ Համ­բա­րյանն ան­հաս­կա­նա­լի է հա­մա­րում նաև վար­չա­պե­տի՝ ա­նընդ­հատ սել­ֆի ա­նե­լու մո­լուց­քը: «Ա­մե­նա­տար­բեր լի­դեր­նե­րի հետ սել­ֆի ա­նե­լը է­ժա­նա­գին ու ան­լուրջ փիար եմ հա­մա­րում: Պա­րոն Փա­շի­նյա­նը լավ կա­նի տես­նի, թե ո­րոշ լի­դեր­ներ բա­ցի զոր­բա­յու­թյամբ սել­ֆի ա­նե­լուց, ինչ­պի­սի կեց­վածք են ըն­դու­նում, վար­վե­ցո­ղու­թյան ինչ­պի­սի կա­նոն­նե­րի են հետևում: Չնա­յած նա ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մունք ու­նի այդ ա­մե­նի նկատ­մամբ»,- ըն­դգ­ծում է քա­ղա­քա­գե­տը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 9323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ