Բանակում տեղի ունեցող սպանության ու ինքնասպանության դեպքերի բացառմանը ուղղված մեծածավալ աշխատանք է պետք տանել։ Կարծում եմ՝ փոփոխություններ են պետք կատարել այսպես կոչված «զամպալիտի» ինստիտուտում։ «Իրատեսի» հետ զրույցում անդրադառնալով բանակում վերջին շրջանում տեղի ունեցող մահվան դեպքերին՝ ասաց ռազմական փորձգատե Վիտալի Մանգասարյանը:
«Անձնակազմի հետ տարվող աշխատանքը չափազանց կարևոր գործառույթ է: Այդ հաստիքը զբաղեցնողը պետք է իմանա իր ստորաբաժանման զինվորների մասին գրեթե ամեն ինչ՝ սկսած ընտանիքից, վերջացրած սիրած աղջկանով։ Դա շատ դժվար և ծավալուն աշխատանք է, բայց այդ ինստիտուտի հանդեպ մոտեցումները պետք է փոխել։ Պետք է ավելի շատ ռեսուրս ներգրավել անձնակազմի հետ տարվող աշխատանքներում, մասնավորապես ցածր օղակներում՝ վաշտ, դասակ և այլն։ Այս տարի միայն հունվար ամսին մահվան 4 դեպք ենք ունեցել, ինչը բավական մտահոգիչ ցուցանիշ է»,- ասաց մեր զրուցակիցը:
Ռազմական փորձգետն ասում է, որ ԱՀՏԱ իստիտուտում շատ բան է փոխվել վերջին տարիների ընթացքում, զորամասերում ավելացել է հոգեբանի հաստիքը, եկեղեցական ծառայությունը, բայց իրավիճակը շարունակում է մտահոգիչմնալ: «Վերը թվարկածներն իրենց օգտակար ազդեցությունը, կարծում եմ, թողել են, սակայն փորձը ցույց է տալիս, որ դա էլ բավարար չէ»,- ամփոփեց նա։
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ