Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Պա­տե­րազ­մը չի ա­վարտ­վի, քա­նի դեռ փամ­փուշ­տից զար­դեր ձու­լե­լու ցան­կու­թ­յուն ու­նենք

Պա­տե­րազ­մը չի ա­վարտ­վի, քա­նի դեռ փամ­փուշ­տից զար­դեր ձու­լե­լու ցան­կու­թ­յուն ու­նենք
13.10.2020 | 00:29

Թուր­քի հինն ու նո­րը չի լի­նում: 100 տա­րի անց էլ նա նույն վայ­րագն ու բո­րե­նին է: Ո՛չ «քա­ղա­քա­կիրթ» Եվ­րո­պա­յի, ո՛չ էլ հա­մայն մարդ­կու­թյան կոչն ու հոր­դորն ա­րյան ծա­րա­վի ե­նի­չե­րիին չի փո­խե­լու: Հաղ­թա­նա­կը, ի­հար­կե, մերն է լի­նե­լու, բայց վս­տահ չեմ, որ ան­գամ այս մղ­ձա­վան­ջի ա­վար­տից հե­տո բո­լորս ենք գի­տակ­ցե­լու, որ բա­րի ու հու­մա­նիստ թուրք չեն լի­նում: Այ­սօր, երբ թվում է՝ բո­լորս մեկ ենք, վա­ղը, մյուս օ­րը ճոխ ու ա­ռատ սե­ղան­նե­րի շուրջ հա­վաք­վե­լիս մո­ռա­նա­լու ենք՝ ին­չի մի­ջով ան­ցանք, դաս քա­ղե­ցի՞նք գլխ­նե­րովս ան­ցա­ծից: Աշ­խարհն իր դար­դու­ցա­վին է, ու որևէ մե­կին չի հե­տաք­րք­րում՝ կա՞նք, ապ­րու՞մ ենք, թե՞ կե­նաց-մա­հու կռիվ մղում հենց մեր տա­նը: Ո՛չ Ար­ցա­խի ան­կա­խու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նա­չու­մը, ո՛չ տար­բեր կող­մե­րից հն­չող պա­թո­սա­խեղդ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո՛չ էլ տա­րա­տե­սակ հու­մա­նի­տար օգ­նու­թյուն­ներն առ ո­չինչ են, ե­թե չենք հաս­կա­ցել մի պարզ բան՝ վայ-դր­կի­ցի վա­ղե­մի ու մշ­տա­կան ե­րա­զան­քը մեզ աշ­խար­հի ե­րե­սից վե­րաց­նելն է: Հրանտ Մաթևո­սյա­նի տո­ղե­րը յու­րա­քան­չյուր հայ ա­կան­ջին օղ պի­տի ա­նի. «Բա հա­զար տա­րի ապ­րես թշ­նա­մուդ հետ կողք կող­քի ու չհաս­կա­նա՞ս, որ նա քեզ մոր­թե­լու է, ու հո­շոտ­վես հենց քո դռա՞­նը: Բա քո հաշ­վին եր­կիր սար­քի, եր­կիր հզո­րաց­նի, իր նեղ աչ­քե­րը կլո­րաց­նի, քո հաշ­վին իր ցե­ղը գե­ղեց­կաց­նի, դուք էլ մա­տա­ղի գա­ռան պես պատ­րաստ կանգ­նե՞ք: Ով ու­զում է թող զո­րա­նա, զա­վակս, բայց ին­չու՞ իմ ու քո հաշ­վին, իր սու­րը թող իր ոս­կո­րի վրա սրի, ին­չու՞ իմ ու քո»:


Պայ­մա­նա­կան զի­նա­դա­դա­րը գլխ­նե­րիս տակ դրած փա­փուկ բարձ է լի­նե­լու այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ մտա­ծում ենք, թե հա­նուն խա­ղա­ղու­թյան ար­ժե՞ հրա­ժար­վել փամ­փուշտ­նե­րից ու դրան­ցից զար­դեր պատ­րաս­տել: Թուր­քա­կան ապ­րանք­նե­րից օգտ­վե­լու մա­սին, հա­մա­ձայն եմ, պետք էր շատ ա­վե­լի վաղ մտա­ծել՝ ձևա­վո­րե­լով աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կից բխող տն­տե­սա­կան անվ­տան­գու­թյան հա­մա­կարգ։ Ցա­վոք, դա չի ար­վել, ա­վե­լին՝ նման հարց չի էլ քն­նարկ­վել, ու հի­մա, ե­թե չլի­ներ պա­տե­րազ­մը, մեզ­նից շա­տե­րը չէին էլ մտա­ծի, թե թուր­քա­կան ապ­րանք կամ սնն­դամ­թերք գնե­լով ու­ժե­ղաց­նում ենք թշ­նա­մու բա­նա­կը: Շատ եմ ու­զում հա­վա­տալ, որ հա­րա­բե­րա­կան խա­ղա­ղու­թյան պայ­ման­նե­րում էլ մեր հա­գու­կա­պից, կեն­ցա­ղից ու հան­գս­տի մեկ­նե­լու ծրագ­րից իս­պառ դուրս կմղ­վի «թուր­քա­կան գոր­ծո­նը»։


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 10283

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ