Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Իշխա­նու­թ­յունն ի զո­րու չէ վե­րա­դարձ­նե­լու հայ ռազ­մա­գե­րի­նե­րին

Իշխա­նու­թ­յունն ի զո­րու չէ վե­րա­դարձ­նե­լու հայ ռազ­մա­գե­րի­նե­րին
01.12.2020 | 01:15

Կա­պի­տու­լյա­ցիա­յի խայ­տա­ռակ հայ­տա­րա­րու­թյան ա­մե­նա­թե­րի կամ բաց կող­մե­րից մեկն էլ այն է, որ դրա­նում որևէ խոսք չկա ռազ­մա­գե­րի­նե­րի վե­րա­դար­ձի մա­սին: Մինչ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը տար­ված է «Իմ մեղ­քը» պա­տում­նե­րի շարք գրե­լով, հայ գե­րի­նե­րի հետ­վե­րա­դար­ձի հար­ցը գնա­լով ա­վե­լի է բար­դա­նում: Ըստ տար­բեր աղ­բյուր­նե­րի՝ հայ գե­րի­նե­րի թի­վը հաս­նում է 150-ի:

«Թեև Ադր­բե­ջա­նը հայ­տա­րա­րում է, որ ըն­դա­մե­նը 5 հայ գե­րի կա իր մոտ, բայց միայն 49 գե­րու է հնա­րա­վոր ե­ղել նույ­նա­կա­նաց­նել տար­բեր տե­սա­նյու­թե­րի մի­ջո­ցով, չնա­յած հա­մոզ­ված եմ, որ մեր գե­րի­նե­րի թիվն անց­նում է 150-ը: Ա­մեն բան պետք է ա­նի իշ­խա­նու­թյու­նը, որ կա­րո­ղա­նա օր ա­ռաջ տուն վե­րա­դարձ­նել մեր տղա­նե­րին, բայց տես­նում ենք, որ նրանք այ­սօր բո­լո­րո­վին այլ օ­րա­կար­գեր են սպա­սար­կում: Նի­կոլ Փա­շի­նյա­նը զբաղ­ված է մե­ղա­վոր­ներ փնտ­րե­լով, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ծպ­տունն ան­գամ դուրս չի գա­լիս, իսկ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի հա­մոզ­մամբ էլ՝ մեր դի­վա­նա­գի­տու­թյունն ուղ­ղա­կի փայ­լում է գրա­գետ աշ­խա­տան­քով: Այս­քա­նից հե­տո ի՞նչ ակն­կա­լես իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից: Հար­ցի լուծ­ման մեկ տար­բե­րակ կա՝ Փա­շի­նյա­նը պետք է հե­ռա­նա, գա նոր բա­նակ­ցող ու կա­րո­ղա­նա այն­պես ա­նել, որ բո­լոր գե­րի­նե­րը վե­րա­դարձ­վեն»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց Ազ­գա­յին ժո­ղո­վի ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը:


Մեր զրու­ցա­կի­ցը նշեց նաև, որ Ադր­բե­ջա­նում մենք ա­վե­լի շատ գե­րի ու­նենք, քան նրանք՝ Հա­յաս­տա­նում, բայց «դրա­կան» կողմն այն է, որ Հա­յաս­տա­նում նաև սի­րիա­ցի ա­հա­բե­կիչ­ներ կան: Թե դա ի՞նչ կա­րող է փո­խել գե­րի­նե­րի հնա­րա­վոր փո­խա­նակ­ման ժա­մա­նակ, պատ­գա­մա­վո­րը նո­րից ար­դյու­նա­վետ բա­նակ­ցու­թյուն­նե­րին հղում ա­րեց. «Այս իշ­խա­նու­թյու­նը չի կա­րող լու­ծել այդ հար­ցը, Փա­շի­նյա­նը բա­նակ­ցող չէ: Նրա հա­մար գե­րի­նե­րի հար­ցը 3-րդ, 4-րդա­կան է, ե­թե այդ­պես չլի­ներ, հայ­տա­րա­րու­թյան մեջ դրա մա­սին որևէ հի­շա­տա­կում կլի­ներ: Ի՞նչ է նա բա­նակ­ցե­լու իր վրա ծի­ծա­ղող Ա­լիևի հետ, և, առ­հա­սա­րակ, պարտ­ված ղե­կա­վարն ի՞նչ ե­րե­սով է բա­նակ­ցե­լու»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 10280

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ