ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Պատերազմը և մենք. Վարդան Ոսկանյան

Պատերազմը և մենք. Վարդան Ոսկանյան
27.06.2022 | 07:23

Այս գրառմամբ ցանկանում եմ սկսել մի շարք, որի միջոցով կփորձեմ ոչ շատ երկար և պարզ ձևակերպված ու «ոչ դիվանագիտական» գրառումներով անդրադառնալ, որպես պետություն և ազգ, Հայաստանի և հայերիս առջև ծառացած, ըստ իս, ամենակարևոր գոյաբանական խնդրին՝ պատերազմին և մեզ։


Պատերազմի անխուսափելիությունը
Եվ այսպես, արդյո՞ք հնարավոր է խուսափել պատերազմից այնպիսի տարածաշրջանում և այնպիսի թշնամու հետ, ինչպիսին Ադրբեջանն է։
Այո՛, հնարավոր է։ Հնարավոր է, բայց փաստացի հանձնվելու պարագայում միայն։ Իսկ արդյո՞ք դա է հայկական պետականության հազարամյակների ծրագրի տեսլականը։ Ո՛չ, և երիցս ո՛չ։
Հետևաբար, պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա՝ ոչ թե դրանից վախենալը և հանձնվելը, այդպիսով միանշանակորեն կործանելով մեր նախնիների, մեր և մեր սերունդների երազանքը, այլ լայն իմաստով պատերազմին պատրաստ լինելը։


Կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչո՞ւ չի կարելի «տեխնիկական» իմաստով լուծել հայ-ադրբեջանական հիմնահարցը, դիցուք, զիջելով ինչ-որ տարածք, համաձայնելով Ադրբեջանի պահանջներին և այլն։ Չի կարելի շատ պարզ և միանշանակ պատճառով՝ խնդիրը չունի նման «տեխնիկական» լուծում, քանզի հակամարտությունը գոյաբանական է՝ նաև դիմացի կողմից ձևակերպված շատ հստակ՝ «պետք է լինենք կա՛մ մենք, կա՛մ դուք» տրամաբանությամբ։
Հետևաբար, պետք է արձանագրել ելակետային հետևյալ հանգամանքները՝ ճշգրիտ ուղղությամբ ընթանալու համար.
1․ հայ-ադրբեջանական հակամարտության խնդիրը գոյաբանական է, ուստի չունի «տեխնիկական» լուծում,
2․ պատերազմից կարելի է խուսափել միայն Հայաստանի պետականության «խաղաղ ոչնչացման» թշնամական ծրագիրն անվերապահորեն ընդունելու դեպքում,
3․ պատերազմից կարելի է խուսափել կամ չխուսափելով հաղթական պատերազմ մղել միայն բոլոր իմաստներով դրան լիարժեք պատրաստ լինելու պայմաններում։


Ըստ այդմ, ընտրանքները, մեղմ ասած, այդքան էլ բազմազան չեն, ինչպես և Մերձավոր Արևելքի շատ երկրների պարագայում, ուստի հնարավորինս արագ կամ նույնիսկ անհապաղ մենք՝ որպես պետություն և ազգ, առաջինը հենց ինքներս մեզ պետք է քաջություն ունենանք խոստովանելու «Բարի գալուստ մերձավորարևելյան իրականություն», իսկ այդ իրականությունից բխող հիմնական մարտահրավերը՝ այսինքն անխուսափելի պատերազմին պատրաստ լինելը, դարձնենք պետական և ազգային ամենաառաջնային օրակարգ։

Դիտվել է՝ 14543

Մեկնաբանություններ