ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի շփումները երկկողմ օրակարգի հետ որևէ աղերս չունեն. Սուրեն Սարգսյան

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի շփումները երկկողմ օրակարգի հետ որևէ աղերս չունեն. Սուրեն Սարգսյան
09.11.2022 | 07:31

Բոլոր հարցումների, կանխատեսումների համաձայն, ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների պալատում հանրապետականները կկազմեն մեծամասնություն՝ վերցնելով իշխանությունը դեմոկրատներից: Սա լուրջ խնդիրներ է ստեղծելու նախագահ Բայդենի համար, նա լուրջ բարդություններ է ունենալու իր օրակարգը սպասարկելու համար:

Սա նաև լուրջ խնդիրներ է ստեղծելու դեմոկրատների համար հաջորդ նախագահական ընտրություններում: Սենատում շատ մոտ են թվերը, մրցակցությունը լուրջ է: Այս պահի դրությամբ սենատորի թեկնածուներից մեկը ազգությամբ թուրք Մահմոեդ Օզն է, որը Էրդողանի լավագույն բարեկամներից մեկն է:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ հիմնական պրոբլեմը դիտարկվում է ոչ թե Ռուսաստանը, այլ Չինաստանը, քանի որ Չինաստանը շատ չափանիշներով անցել է ԱՄՆ-ից. եթե ԱՄՆ-ը համարվում է աշխարհի 15-րդ տնտեսությունը, Չինաստանը դառնում է առաջին տնտեսությունը:


Իհարկե, կա նաև մրցակցություն Ռուսաստանի հետ: Միշտ էլ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի պլան մաքսիմումը եղել է Ռուսաստանին դուրս մղելը, պլան մինիմումը՝ գոնե բալանսավորելը Ռուսաստանին: Այս առումով ոչինչ չի փոխվել:
Ընդունված կարծիք կա, որ դրա լավագույն լուծումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Ղարաբաղի խնդրի լուծումն է, որը մեխանիկորեն այնպիսի իրավիճակ է ստեղծելու, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և տարածաշրջանում չլինի:
Հիմա էլ ԱՄՆ-ն ակտիվացել է, որովհետև հիմա էլ կա հնարավորություն այդ հարցերը կարգավորելու համար: Բայց այս անգամ կա մի էական տարբերություն. պատմության մեջ առաջին անգամ է, որ Հայաստանը գնում է, ըստ էության, թուրքական նախապայմանները բավարարած: Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության օրակարգից հանված է, ԼՂ խնդիրն էլ, տեսնեւմ եք, ինչ վիճակում է գտնվում:


Այսինքն, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի շփումները երկկողմ օրակարգի հետ, վստահ եմ, որևէ աղերս չունեն: Հայ-ամերիկյան օրակարգ չկա, կա տարածաշրջանում ամերիկյան օրակարգ:

Դիտվել է՝ 22639

Մեկնաբանություններ

վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը" />
Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը