Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Անկեզ անուն

Անկեզ անուն
20.02.2025 | 19:52

Թեև հաճախ են քեզ առևանգել,

քեզնով զարդարել պալատ ու վրան...

վշտից կուրացած` և չեմ անարգել

բոլորգիր բառի հրաշքն աննման:

Վրեժի սուրն եմ ցասումով առել`

շրջե՜լ եմ խաչս...կենաց խոլ մարտում.

վիրավո՜ր, սակայն, նմա՛ն չեմ դառել

անհագ քոչվորին, գայլին վաչկատուն:

ՈՒ միշտ ամենուր փափագել եմ ես

փոքրիկ իմ խուցը` պարզ և իմաստուն.

հներին ծաղկել հնազանդ և հեզ,

Անու՜նդ անկեզ...փայե՛լ անտրտում:

1998 թվ. Աստուրան

«Քեզ» անտիպ շարքից

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2805

Մեկնաբանություններ