Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Ֆրանցիսկոս Պապի լիբերալ քաղաքականությունը բացեց Բաքվի մուտքը դեպի Սուրբ Աթոռ

Ֆրանցիսկոս Պապի լիբերալ քաղաքականությունը բացեց Բաքվի մուտքը դեպի Սուրբ Աթոռ
22.04.2025 | 10:30

Սուրբ Աթոռ Ֆրանցիսկոս Պապին չներվեց հայերի նկատմամբ ուրացումը, փաստորեն, ու Հռոմի Պապական Գրիգորյան համալսարանի «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խայտառակ գիտաժողովից տասն օր անց նա վախճանվեց․․․ Իսկ եթե լուրջ` Ֆրանցիսկոս Պապի օրոք էապես ակտիվացան հարաբերությունները Ալիեւի եւ յուր կլանի հետ, ինչն աննախադեպ էր համեմատած նախորդ երկու պապերի ժամանակաշրջանի հետ, սա իհարկե նաեւ պայմանավորված էր ադրբեջանական այս ուղղությամբ ակտիվացած քաղաքականությամբ։ Բայց Ֆրանցիսկոս Պապի լիբերալ քաղաքականությունը (որոշ փաստեր կարող են պնդել նաեւ կոռուպցիոն կապերը) բացեցին Մեհրիբանի եւ Իլհամի մուտքը դեպի Սուրբ Աթոռ։

2016 թ. հկտեմբերի 2-ին Պապն այցելեց Բաքու՝ մասնակցելու միջկրոնական միջոցառմանը Հեյդար Ալիևի մզկիթում ու, անտեսելով, որ դրանից ընդամենը կես տարի առաջ Ադրբեջանը Արցախում սպանում էր հայ քրիստոնյաների, մորթում ու կտրում ծերերի ականջները, միայն իրենց հայ լինելու պատճառով, Պապը մի երկար ճառ ասաց՝ փառաբանելով Ադրբեջանում «կրոնական ազատության եւ համերաշխության մթնոլորտը»։

2020 թ. փետրվարի 22-ին Ալիևը Մեհրիբանի հետ ոչ միայն հանդիպեցին Պապին, այլ նաեւ օծվեցին իրենց հետագա հանցագործությունների համար՝ Մեհրիբանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից պարգևատրվեց Վատիկանի բարձրագույն պապական ասպետական պարգևով ՝ Order of Pope Pius IX, քանի որ Մեհրիբանի ղեկավարած Հեյդար Ալիևի հիմնադրամը ֆինանսավորել էր Վատիկանի կատակոմբների վերականգնման և Պապական գրադարանի ձեռագրերի թվայնացման ծրագրերը։

Այս տարի ապրիլի 10-ին էլ Հռոմի Պապական Գրիգորյան համալսարանում ադրբեջանցի եւ օտարազգի գիտնականները ներկայացնում էին Ադրբեջանի տարածքում քրիստոնեական ժառանգության «պաշտպանության» և «բազմամշակութայնության» հարցերը, Արցախի տարածքում գտնվող հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության բազմաթիվ կոթողներ, այդ թվում` Դադիվանքը, Ամարասը, Գանձասարը ներկայացնելով որպես հին ալբանական կամ ուդիական ժառանգություն։ Իհարկե, այս ամենը չեմ թվարկում, որ անիծենք մեր չար բախտն ու Պապի անհավատարմությունը, այլ հիշեցնում եմ, որ անգամ այս հարցում, երբ թվում է մենք որպես քրիստոնյա, քրիստոնեություն ընդունած առաջին ազգ պետք է ունենայինք առաջնահերթություն, բայց` ոչ, քանի որ դիվանագիտությունն է կարեւորագույնը ու ոչ միայն դասական դիվանագիտական խողովակները, այլ հենց եկեղեցին ահռելի անելիք ունի, Ստալինին հիշելու փոխարեն այս աշխատանքը պետք է արվեր տասնյակ տարիներով։

Գայանե ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1682

Մեկնաբանություններ