Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Իսրայելը կենտրոնացրել է ուժերը՝ Երուսաղեմը հրդեհներից փրկելու համար

Իսրայելը կենտրոնացրել է ուժերը՝ Երուսաղեմը հրդեհներից փրկելու համար
02.05.2025 | 11:33

Իսրայելում անտառային հրդեհները կայծակնային արագությամբ են տարածվում՝ մեծ վնաս հասցնելով այդ պետությանը։

Արդյո՞ք ՀԱՄԱՍ-ի մատը խառն է այս գործում՝ դժվար է ասել։ Ակնհայտ է, որ այս հրդեհներում մարդկային գործոն կա, քանի որ ստացվել է այնպես, որ հրդեհն ամենուր է, չի սկսվել մի տեղից, այլ միաժամանակ մի քանի օջախներ է ունեցել՝ իրարից բոլորովին հեռու վայրերում։

Այս տեսակ իրավիճակները կարող են էականորեն թուլացնել պետությունը, քանի որ ոչ միայն հսկայածավալ ռեսուրս է կուտակում, որպեսզի պայքարի հրդեհի դեմ, այլ պարզապես մասնավոր և պետական ահռելի գույք է ոչնչանում, ինչպես նաև՝ ռազմական, գյուղատնտեսական նշանակության օբյեկտներ։

Եթե համեմատենք Թուրքիայի հրդեհների հետ, ապա Թուրքիայի հրդեհները միանշանակ անտառային հրդեհներ էին, քիչ էր տնտեսությանը, բնակչությանը հասցված վնասը, իսկ այս դեպքում բոլորովին այլ պատկեր է։

Այժմ Իսրայելը ողջ ուժերը կենտրոնացրել է, որպեսզի փրկի Երուսաղեմը, որպեսզի կրակը չհասնի այնտեղ ու ամեն բան ոչնչացնի։ Կախված, թե ինչ ընթացք կունենա հրդեհների ինտեսիվությունը, ռազմական առումով Իսրայելը կարող է հայտնվել ոչ բարվոք վիճակում, պարզապես այդ ոչ բարվոք վիճակը կարող է լինել նվազ կամ շատ ծանր։ Իսրայելական մամուլը գրում է, որ հրդեհներ կազմակերպելու համար արդեն ձերբակալվածներ կան․․․

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1363

Մեկնաբանություններ