Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

«Մի րոպե՝ մի բան ասեմ» կամ պոպուլիզմի նոր դոզան

«Մի րոպե՝ մի բան ասեմ» կամ պոպուլիզմի նոր դոզան
08.10.2025 | 19:23

Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը «Մի րոպե՝ մի բան ասեմ» ֆորմատով փորձում է ապահովել նախընտրական պոպուլիզմի հերթական դոզան։ Նա կարճ ու հատվածական, իրավիճակային թեզեր է նետում դաշտ՝ օրվա խոսակցության թեմա ապահովելու համար, իսկ միաժամանակ իր հիմնական, մեծ ծրագիրը աստիճանաբար «սփոյլ» է անում։

Երեկ Փաշինյանը հատուկ անդրադարձ արեց իր թիմի կողմից տևական ժամանակ տիրաժավորվող, այսպես կոչված, «հիբրիդային պատերազմի» թեմային՝ հիմնական թիրախում ունենալով լրատվամիջոցները, որոնք, ըստ նրա, «ամեն ինչ անում են իշխանությանը քննադատելու և չեն սպասարկում հայկական օրակարգ»։ Սակայն փաստենք՝ հայկական օրակարգը չսպասարկելու մասին խոսում է մեկը, ով ամբողջությամբ կրում և սպասարկում է թյուրքական նարատիվը։

Եթե հետադարձ հայացք գցենք անցնող յոթուկես տարիների նիկոլական աղետներին, ապա պարզ կդառնա, որ յուրաքանչյուր հաջորդը գերազանցել է նախորդին։ Նիկոլենք գործում են պարզ բանաձևով․ իրենց ապիկար քաղաքականության արդյունքում ստեղծվում է մի բարդ, անկառավարելի և ողբերգական իրավիճակ, որից հետո նրանք սկսում են մտածել այդ իրավիճակից դուրս գալու տարբերակներ, իսկ հետո էլ պարծենում են՝ «տեսեք՝ ինչ փայլուն իրականացնում ենք մեր աշխատանքը»։

Պետք է ասել՝ ձեր գործի բուն իմաստը՝ ըստ Սահմանադրության, ոչ թե տուն քանդելն է, այլ այն շենացնելը։ Թեև թվում է, որ դուք առաջնորդվում եք այլ երկրի «սահմանադրությամբ», որի օրակարգում լրիվ այլ բաներ են գրված։

Ակնհայտ է դառնում, որ Նիկոլի հաջորդ թիրախը լինելու են կուսակցությունները։ Դրա «անոնսը» արդեն արված է, և չի բացառվում, որ շուտով նա գրի նաև «ՀՀ գեղագիտական տեղորոշում» ցնդաբանության ոճի նոր տրակտատ՝ կուսակցությունների «տեղորոշման» մասին։ Այդ տեքստով էլ հավանաբար կհռչակի, թե այս կամ այն կուսակցությունը «հիբրիդային պատերազմ» է տանում երկրի ներսում և «չի ծառայում հայկական օրակարգին»։

Նիկոլ Փաշինյանի այս «մեկ րոպեանոց» հաղորդագրությունները իրականում երկարաժամկետ քարոզչական ռազմավարության մասն են, որի նպատակն է հասարակության ուշադրությունը պահել մանր ու կեղծ օրակարգերի վրա՝ թաքցնելով իշխանության իրական ձախողումները և աստիճանաբար պատրաստելով հանրային դաշտը նոր քաղաքական ճնշումների՝ հատկապես ընդդիմադիր ուժերի հանդեպ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2950

Մեկնաբանություններ