ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Որ ես փոքր եմ` այդ ինքս եմ ասում, բայց Աստծո փոքր եմ, ոչ սովորական

Որ ես փոքր եմ` այդ ինքս եմ ասում,  բայց Աստծո փոքր եմ, ոչ սովորական
23.10.2025 | 13:30

Սրանք կարծեցին`

իմ չլինելը օգուտ է իրենց,

և քանի գնաց խորն հարվածեցին,

որ երևային իրենք ինձնից մեծ:

Որ ես փոքր եմ` այդ ինքս եմ ասում,

բայց Աստծո փոքր եմ, ոչ սովորական,

և չեն սպանում մեծերը փոքրին,

այլ պաշտպանում ու հոգում են նրան,

քանի որ «ով իր եղբորն սպանի

սուտ առաքյալ է, և սուտ ուսուցիչ»,

սակայն ինձ եղբայր էլ չընդունեցին,

և հաշվի չառան ճրագը ձեռքիս

և խաչն իմ անձի քայլերին ցուցիչ…

Հիմա մտքերից զորքեր կազմելով

ելել, ուզում են լրիվ ավերել

իմ վանքը պայծառ,

և չեղյալ կոչել Սերն Արեգակի,

որ Տերն է իրենց և Նրանով են

դառնում տոհմածառ:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2511

Մեկնաբանություններ