Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Ընտրություններում հաղթելու միակ ձևը եղել և մնում են կեղծիքներն ու ռեպրեսիվ մեթոդները

Ընտրություններում հաղթելու միակ ձևը եղել և մնում են կեղծիքներն ու ռեպրեսիվ մեթոդները
18.11.2025 | 15:00

Վաղարշապատի ընտրություններին մասնակցել է ընտրողների 40 տոկոսը, 60 տոկոսը առհասարակ ընտրելու չի գնացել:

Եթե «գեներալ» Մանվելը Էջմիածնից չլիներ, թերևս, ընտրության կգնար ընտրողների 30 տոկոսը:

Իսկ եթե Քոչարյանը որևէ կերպ ընտրություններին չմասնակցեր, ընտրությանը գնացած մարդկանց թիվը 30 տոկոս էլ չէր կազմի:

ԼՏՊ-ի ու Քոչարյանի օրոք մասնակիցների թվին չէին նայում, ինչքան պետք էր, այդքան լցոնում էին, ինչ թիվ ուզում՝ նկարում էին: Սերժ Ազատիչը ավելի «շռայլ» էր, նրա օրոք մարդկանց ընտրակաշառքով էին տանում քվեախուց, ինչքան ուզում, այդքան խփում էին:

2018-ին ժողովուրդը քվեարկեց ընդդեմ Սերժի:

2021-ին դավադրության զոհ դարձած Հայաստանում հաղթեց վախն ու Ալիև-Պուտին-էրդողանյան սպառնալիքը:

Այժմ հիմնական վախի աղբյուրը «նախկիններն» են, չնայած 2026-ի ընտրություններից առաջ Ալիևը դեռ ակտիվանալու, գործուն մասնակցություն է ունենալու մեր ընտրություններում:

Առանց վախի ու ընտրակաշառքի՝ ընտրություններում հաղթելու միակ ձևը կեղծիքներն ու ռեպրեսիվ մեթոդներն են եղել և մնում:

Սա խնդրի մի մասն է, իսկ գլխավորն այն է, որ մեր երկրում այդպես էլ քաղաքական համակարգ չձևավորվեց, ձևի համար մեկ քաղաքական, գաղափարական ուժ չկայացավ: Իշխանության կորստից հետո, այդ կուսակցություններից ոչինչ չի մնում:

Սա ազգային, պետական անվտանգության գերագույն սպառնալիք է: Ավելի լավ է երկրում լիներ կայուն ու երկարակյաց դիկտատուրա, քան այս կարգի «դեմոկրատական» խեղկատակություն:

Բայց դիկտատուրան լուրջ համակարգ է, պատասխնատվության բարձր զգացում ու կարգապահություն է պահանջում, որից մենք զուրկ ենք. ցավոք, դա էլ մեզ մոտ չի ստացվում:

Նման պայմաններում ճիշտը չընտրություններին չմասնակցելն է:

Արա Արայան

Դիտվել է՝ 250

Մեկնաբանություններ