Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Երբ սասանվում են հենասյուները, խարխլվում է ամեն ինչ

Երբ սասանվում են հենասյուները, խարխլվում է ամեն ինչ
30.04.2025 | 19:13

Հանրային (պետական կամ համայնքային) ծառայությունը արտոնություն չէ, այլ պարտականություն, որը ենթադրում է ոչ միայն արհեստավարժություն, այլև հանդուրժողականության ու ներքին խոնարհության դրսևորում հանրության, ժողովրդի և քաղաքացու հանդեպ։

Պետական ու համայնքային ծառայողը, պաշտոն ստանձնելու պահից, պետք է գիտակցի, որ ինքն անխուսափելիորեն սեփական ազատության սահմանափակման փորձության է ենթարկվելու։ Սա պարզապես ֆորմալ ընթացակարգ կամ խորհրդանշական գործողություն չէ, այլ՝ իրեն նախկինում ծանոթ աշխարհի ու իր վարքագծի դրսևորումների մի մասի գիտակցված և կամավոր մերժում ՝ հանուն ավելի բարձր արժեքների՝ հասարակության, պետության, համայնքի ու համաքաղաքացիների։

Իր հին կենսակերպը, որն իրեն հաճախ կարող էր թույլ տալ որոշ ազատություններ, պայմանավորված անհատական նախասիրություններով կամ չգրված սոցիալական կանոններով, պետք է դառնա անցյալ՝ զիջելով հանրային շահերի ծառայության պատասխանատվությամբ պայմանավորված «անազատությանը»։

Ազատության, անձնական կյանքի, գոյության հարմարավետության գիտակցված զոհաբերությունը այն գինն է, որը պետք է վճարի յուրաքանչյուր ոք, ով համարձակվում է մուտք գործել պետական ու համայնքային կառավարման շարքերը։ Եթե մարդը ի վիճակի չէ ընդունել այս զոհաբերությունը, եթե նա պատրաստ չէ հասարակության շահերը իր անձնական դրդապատճառներից, ընտանեկան կամ այլ սոցիալ-տղայական կապերից վեր դասել, ապա նրա կողմից հանրային պաշտոն զբաղեցնելը ուղղակի անբարոյականություն է։

Ինչևէ, երբ սասանվում են հենասյուները, խարխլվում է ամեն ինչ։ Տեղի ունեցածը մի փոքրիկ մասնիկն է համընդհանուր աղետի։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 1317

Մեկնաբանություններ