ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Իմ տունն իմ ամրոցն է»

«Իմ տունն իմ ամրոցն է»
19.11.2024 | 08:18

Պիտի հիասթափեցնեմ բոլոր նրանց, ովքեր փորձում են «Իմ տունն իմ ամրոցն է» ասույթի մեջ «հայկական հետք» փնտրել: Իրականությունն այն է, որ արտահայտության հեղինակը անգլիացի իրավաբան Էդվարդ Քոկն է (1552-1634), միտքն ասվել է անգլիական օրենսդրությանը վերաբերող աշխատություններից մեկում և միանգամայն այլ համատեքստում: Այնպես որ, պարզապես անհեթեթություն է այս ասույթը կապել պետականություն ունենալ-չունենալու հետ, դրան վերագրել մտածողության փոխակերպման այնպիսի ներգործություն, որ լինել չէր կարող: Ի դեպ, Մեծ Բրիտանիան ունի երկարատև, ամուր և հզոր պետականություն, սակայն անգլիացիները չեն դադարում կրկնել. «Իմ տունն իմ ամրոցն է»:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 12185

Մեկնաբանություններ