Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Լինել ուժի ժամանակավոր պակաս ունեցո՞ղ, թե՞ իրավունքից հրաժարված ժողովուրդ

Լինել ուժի ժամանակավոր պակաս ունեցո՞ղ, թե՞ իրավունքից հրաժարված ժողովուրդ
14.02.2026 | 18:17

«Եթե ուժ չունես՝ իրավունք էլ չունես»։ Այս միտքը հաճախ ներկայացվում է որպես սթափության նշան, որպես «իրականության հետ հաշվի նստելու», «ռեալ քաղաքականությունից հասկանալու» հասունություն։ Բայց իրականում սա պարտության հոգեբանության բանաձև է։

Այո՛, աշխարհը ցինիկ է։ Միջազգային քաղաքականությունը կառուցված է ուժի, շահի, ռեսուրսի վրա։ Բայց այդ նույն աշխարհում իրավունքները չեն ծնվել ուժից՝ դրանք ծնվել են պայքարից։ Եթե պատմությունը միայն ուժի մասին լիներ, փոքր ժողովուրդներ այսօր գոյություն չէին ունենա, ջնջված կլինեին՝ առանց հիշողության։ Սակայն պատմությունը նաև փոքր ազգերի դիմադրության, համառության և արժեքի պատմություն է։

Մարդու իրավունքները, ինքնորոշման իրավունքը, ցեղասպանությունների ճանաչման պահանջը կարող են տարիներով մնալ դիվանագիտական սառը դարակներում, բայց դրանք չեն վերանում։

Իսկ իրական վտանգը ուժերի անհավասարությունը չէ։ Իրական վտանգը ներսից հրաժարումն է։ Այն պահը, երբ հասարակությունը սկսում է կրկնել՝ «հարցը փակ է»։ Այդ պահին տեղի է ունենում ամենավտանգավորը՝ ոչ թե պարտություն, այլ ինքնահրաժարում։ Եթե հասարակությունը որոշում է, որ իրավունք ունի միայն ուժեղը, ապա վաղ թե ուշ կհամաձայնի, որ ինքն էլ իրավունք չունի։

Ընտրությունը պարզ է և անխուսափելի․ լինե՞լ ուժի ժամանակավոր պակաս ունեցող ժողովուրդ, թե՞ լինել իրավունքից հրաժարված ժողովուրդ։ Առաջինը պայքարի ճանապարհ է, իսկ երկրորդը՝ պատմությունից ջնջվելու ճանապարհ։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 2412

Մեկնաբանություններ