ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Մեկնարկել է դասական «Ծածկադմփոց» գործողությունը

Մեկնարկել է դասական «Ծածկադմփոց» գործողությունը
10.09.2025 | 13:34

Նկատելի է դառնում, որ վերջին երկու օրերի ընթացքում բոլոր ուղղություններով ընթանում է Ծիծեռնակաբերդում այլանդակ ու հանցավոր փնթիությամբ իրականացված աշխատանքների ու դրանց հետևանքների պարտակման «Ծածկադմփոց» պլանային գործողությունը:

Մոբիլիզացվել են բոլոր ուժերը:

Աշխատանքներ են տարվում քննադատողներին «ճիշտ ուղու» վրա բերելու համար:

Ժանրի կանոնների համաձայն, ոչ մեկը մեղավոր չի ստեղծված իրավիճակի համար, ամեն ինչ վերահսկելի է ու մեղավորներ պետք չի փնտրել: Գլխավոր ու հիմնական հակափաստարկը սա է. հարցն անհարկի քաղաքականացվում է, իսկ դա խանգարում է աշխատանքներին, հետևաբար անընդունելի է:

Իշխանություններն ու նրանց սպասարկողները բացի կույր ու անմեղսունակ երևալուց, այլ հակափաստարկներ չունեն:

ՈՒշադիր կարդացեք իմ ու մյուս քաղաքացիների մեղադրանքները:

ա) Ասում ենք շինարարական ընկերությունը չի ունեցել համապատասխան լիցենզավորում և փորձ՝ հուշարձաններ հիմնավերանորոգելու համար: Ճիշտ հակառակը, ներգրավված շինարարական ընկերության կողմից իրականացված շատ աշխատանքների որակը վիճելի ու խնդրահարույց են:

բ) Հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց համապատասխան վերահսկողության, որի արդյունքում հուշարձանին հասցվել է զգալի վնաս, որոշ դեպքերում անվերականգնելի: Այն նույնիսկ վերականգնվելու դեպքում դիտվելու է որպես թերի և ոչ ամբողջական, քանի որ հնարավոր չէ վերականգնել իր նախնական տեսքով ու բնօրինակ հատվածներով:

գ) Տարվող աշխատանքներին ներգրավվել են աշխատանքնային միգրանտներից բաղկացած ոչ որակյալ աշխատուժ, որոնք հաղորդակցության խնդիրներ ունեն և չեն տիրապետում որևէ լեզվի:

դ) Հանցավոր փնթիության արդյունքում իրականացված ապամոնտաժման ու քանդման աշխատանքների ժամանակ լուրջ վնաս են կրել հուշարձանի այն մասերը, որոնք ապամոնտաժման ենթակա չեն եղել, մասնավորապես՝ բազալտե աստիճանները:

ե) Աշխատանքների իրականացման ընթացքում կիրառվել են գործիքներ, որոնց օգտագործումը հուշարձան վերականգնելու ժամանակ անընդունելի է:

զ) Գոյություն ունի աշխատանքների իրկանացման ծավալի ու ֆինանսական հատկացումների չափի անհամապատասխանելիություն, որի հիման վրա կարող ենք մտավախություն հայտնել, որ այստեղ առկա են նաև լրջագույն կոռուպցիոն ռիսկեր:

է) Հանցավոր անփութություն է թույլ տրվել քանդման աշխատանքների մեկնարկից հետո, ԿԳՄՍ-ի ու Հայոց ցեղասպանության թանգարանի կողմից չի իրականացվել համապատասխան վերահսկողություն, չի ահազանգվել անընդունելի եղանակներով տարվող ապամոնտաժման աշխատանքների մասին: Փոխարենը ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանն ու նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ամեն կերպ փորձել են ապատեղեկատվություն տարածելով թաքցնել հուշարձանին հասցված վնասի չափերն ու հետևանքները:

Ասացեք խնդրեմ, այս հիմնավորումներում, որտե՞ղ կա քաղաքական համատեքստ ու քաղաքականացում:

Հարցին պատասխանում է հարկատուների գումարներից աշխատավարձ ստացող հեռուստահաղորդավար, ԿԳՄՍ նախարարի ամուսին Պետրոս Ղազարյանը՝ շահերի բախման ու կոռուպցիայի մեջ չմեղադրվելու համար:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1379

Մեկնաբանություններ