«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Ինչու՞ է ԳԱԱ-ն կանգնել Հայաստանի թրքահպատակ իշխանության կոկորդին

Ինչու՞ է ԳԱԱ-ն կանգնել Հայաստանի թրքահպատակ իշխանության կոկորդին
02.10.2025 | 10:56

Նկատե՞լ եք, Երևանի ամենագեղեցիկ, ամենաաչքի ընկնող, ամենաառինքնող շենքերը գիտակրթական հաստատությունների՝ Գիտությունների ազգային ակադեմիայի, ԵՊՀ-ի, Մատենադարանի շենքերն են, որոնք կարծես ոչ թե կառուցված լինեն մարդու ձեռքով, այլ կերտված լինեն բնության կողմից՝ Երևանի արարումից ի վեր։

Սա խոսում է կրթության նկատմամբ մեր ազգի յուրահատուկ սիրո, ակնածանքի ու հոգատարության մասին։ Այլապես ցեղասպանությունից հազիվ մազապուրծ եղած, սովն ու համաճարակը մի կերպ հաղթահարած երկրի կառավարությունը՝ 1919-ի գարնանը չէր հիմնադրի Հայաստանի համալսարանը (ներկայիս ԵՊՀ-ն), Վիկտոր Համբարձումյանն էլ՝ Ալիխանյան եղբայրների հետ երկրորդ համաշխարհայինի ամենաթեժ օրերին՝ չէր հիմնադրի Գիտությունների ազգային ակադեմիան, այո՛, ԱԶԳԱՅԻՆ՝ ո՛չ պետական, ո՛չ միութենական, ո՛չ ժողովրդական՝ այլ ԱԶԳԱՅԻՆ, որովհետև այն ազգի գիտակրթական մտքի հավաքատեղին էր լինելու։

Բայց, ի՞նչ իմանար մեծն Համբարձումյանը, ի՞նչ իմանային անվանի Ալիխանյան եղբայրները, որ մի օր գալու է անգրագետ վիժվածքների մի կառավարություն, որը ԳԱԱ-ն ավելորդ կհամարի ու այն կդարձնի «խորհրդակցական մարմին» աստիճանաբար լուծարման տանելով։

Ինչու՞ է ԳԱԱ-ն կանգնել Հայաստանի թրքահպատակ իշխանության կոկորդին, գուցե հայոց պատմության այլանդակված դասագրքերի վերաբերյալ անկեղծ կարծիք հայտնելու՞, թե՞ «նորաձև կրթությամբ» չապականվելու համար։

Գուցե թուրքի պահա՞նջն է՝ լուծարման տանել ԳԱԱ-ն, որ տափաստաններից փախած, մի կերպ մարդավարի քայլել ու խոսել սովորած վայրենի քոչվորը «գիտութնունների ակադեմիա» ունենա՝ իսկ աշխարհին Վիկտոր Համբարձումյան (այս մեկ անունը բավական է) տված հայը՝ դառնա միջնադարյան խավարանմիտ գավառացի՞։

Իսկ ամեն պատեհ անպատեհ առիթով Վիկտոր Համբարձումյանի անունը տվող, նրա անունով հպարտացող հայ ազգը (ես ժողովրդի հետ գործ չունեմ) ոչինչ չունի՞ ասելու, լուռ նայելու է, թե սելջուկի մնացորդները ինչպե՞ս են իր գիտության տաճարը ավերում։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ.Գ.

Հիմա դրած մտածում եմ՝ ի՞նչ անեմ ԳԱԱ-ի դիպլոմի հետ, կարո՞ղ է մի օր էլ թուրքի պատվերով «որոշեն», որ Հայաստանի Հանրապետության զինանշանով՝ պետական նմուշի դիպլոմներն անվավեր են, դրանք տրամադրած հաստատությունների կրթությունն էլ՝ «ոչ նորաձև»։

Դիտվել է՝ 1366

Մեկնաբանություններ