ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Հայաստանի շահերից է բխում թուրք-ադրբեջանական տանդեմի մերձավոր դաշնակից Պակիստանի թուլացումը

Հայաստանի շահերից է բխում թուրք-ադրբեջանական տանդեմի մերձավոր դաշնակից Պակիստանի թուլացումը
08.05.2025 | 15:46

Հնդկաստանը հարվածներ է հասցնում Պակիստանին։ Հնդկաստանի բանակը հայտարարել է «Սինդուր» գործողության մեկնարկի մասին, որի թիրախում «Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներն են»։ Տեղի ունեցողի համատեքստում մի քանի դիտարկում։

ԱՌԱՋԻՆ

Ակնհայտ էր որ ապրիլի 22-ի ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանը հարված է հասցնելու Պակիստանին, որը վաղուց հանդիսանում է համաշխարհային տեռորիզմի բնօրրաններից մեկը։

ԵՐԿՐՈՐԴ

Տեղի ուեցողի յուրահատկությունը և ամենամեծ վտանգն այն է, որ երկու պետությունները հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ ունեն և դեռևս դժվար է ասել՝ ինչպես կզարգանան իրադարձությունները։

ԵՐՐՈՐԴ

Այնուամենայնիվ մեծ է հավանականությունը, որ տեղի ունեցողը կսահմանափակվի լոկալ բնույթի փոխադարձ հրթիռահրետանային հարվածներով և միջազգային հանրությունը թույլ չի տա, որ բանը հասնի անվերահսկելի պատերազմի, որը ելնելով երկու կողմի միջուկային տերություն լինելու հանգամանքից կարող է աղետի բերել բոլորին։

ՉՈՐՐՈՐԴ

Տեղի ունեցողը անուղղակիորեն առնչվում է նաև մեզ։ Պակիստանն այն պետությունն է, որը հանդիսանում է թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնային դաշնակիցներից մեկը, հատկապես Հայաստանին վերաբերող հարցերում։

Պատահական չէ, որ այդ պետությունը տարիներ շարունակ հայտարարել է, որ չի ճանաչում Հայաստանը որպես պետություն։

Հետևաբար, այս հակամարտության շրջանակներում Հայաստանի Հանրապետության անմիջական շահերից է բխում Պակիստանի դիրքերի թուլացումը։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3289

Մեկնաբանություններ