Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին խստորեն քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական դոկտրինը, նշելով, որ Վաշինգտոնը դիվանագիտությունը փոխարինում է կոպիտ ուժով։ «Երբ Թրամփը խոսում է «խաղաղություն՝ ուժի միջոցով» թեզի մասին, նա փաստացի հռչակում է ուժեղի իրավունքը։ Դա նշանակում է, որ նա, ով ունի ավելի շատ իշխանություն, կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է»,- ընդգծել է իրանցի դիվանագետը։               
 

Կեղեքումի ճիրաններում

Կեղեքումի ճիրաններում
24.03.2025 | 08:56

Ո՞վ է տալու պատասխանը

այս դատարկվող չգոյության,

անտանելի այս դառնության,

ուղեղ լլկող խաբեության,

կեղեքումի ճիրաններում

այս տառապյալ անհուսության․․․

Խեղ ու անմիտ խաղերում դաժան

գեհենական հրճվանքն է զոհասեղանի,

անզորի ճիչն է կոծում խելահեղ,

հռհռում է ճամփան կառափնարանի։

ՈՒ հեծեծում է անհուսությունը,

ծանրանում է մորմոքը անսփոփ ցավի,

դարի արյունոտ դատարկության մեջ,

լուսնահաչ ոռնում է ոհմակը գայլի։

(Իսկ հեռվում մնացած քարածոցերում

անհաշիվ դարերի մամռահոտ կա թաց,

ասպարը կորցրած մարտաձիերի

պայտերի զարկ կա հուշերում անանց):

Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Դիտվել է՝ 15508

Մեկնաբանություններ