«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Բանակը փաստացի վերածում են դեկորատիվ-արարողակարգային ինստիտուտի

Բանակը փաստացի վերածում են դեկորատիվ-արարողակարգային ինստիտուտի
13.09.2025 | 17:04

2022-ի այս օրը մենք ունեցանք մեր ռազմական պատմության ամենախայտառակ էջը՝ թշնամին մեկ հարվածով՝ Գեղարքունիքից մինչև Սյունիք գրավեց 53 դիրք։ 200-ից ավելի զոհվածներ, և տասնյակներով անհետ կորածներ։

Ուղղակի զուտ համեմատության համար՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին թշնամու հարձակումը տասնապատիկ ավելի հզոր էր ու մասշտաբային, բայց ոչ զոհերի, ոչ դիրքային ու տարածքային կորուստների քանակով համադրելի չէր 2022-ի սեպտեմբերյան խայտառակության հետ։

44-օրյայի առաջին օրը՝ Մռավից մինչև Հորադիզ ռազմաճակատի ամբողջ երկայնքով, մեր զոհերը մոտ 150-նն էին։ Եվ ոչ մի դիրքի շրջափակման դեպք չի եղել, ի տարբերություն Վարդենիսից մինչև Ներքին Հանդ հատվածի, որտեղ դա համատարած էր։

Այս թվերը թող հատկապես նայեն նրանք, ովքեր պնդում են, թե բանակ չենք ունեցել, ու սրանք բանակ են սարքում։

Անցել է 3 տարի, ու մեր բանակը համակարգային առումով շարունակել է դեգրադացիան և ներկայում ավելի վատ վիճակում է, քան նույնիսկ 2022-ին էր։ Հասել են մի կետի, որ ընդհանրապես ցանկանում են բանակը կրճատել, փաստացի այն վերջնականապես վերածել դեկորատիվ-արարողակարգային ինստիտուտի։

Այս ընթացքը պետք է կանգնեցվի!

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 8331

Մեկնաբանություններ