Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Շանտղություն

Շանտղություն
25.12.2025 | 12:16

Աշոտը, ընկերս... տարան ընկերոջս ու բոլորը լուռ են, ձկան պես լուռ ու համր:

Տպավորություն է, որ այսպես հլու-հնազանդ պետք է հանդուրժենք մեր ընկերների մեկուսացումը և ժամանակ առ ժամանակ բարձրաձայնենք կատարվող խայտառակ անարդարությունների համար, երբ դա պետք է քաղաքական անհրաժեշտ դիվիդենտեր հավաքելու համար:

Աշոտը, մեր Աշոտ Երկաթը, լուրջ առողջական խնդիրներ ունի, երկու անչափահաս երեխա իր խնամքի տակ էին, որից մեկն առողջական լուրջ խնդիրներով: Շաբաթական մեկ անգամ երեխային բերում էր Երևան՝ բուժզննման:

Չգիտեմ էլ ինչ ասեմ, մարդու ապրելը չի գալիս:

Աշոտի հիվանդությունը շատ լուրջ է, այնքան, որ ես արդեն լալկվել եմ... չեմ ուզում ավելի բան ասեմ, բայց այսպես ապրելը շանտղություն է, ՇԱՆՏՂՈՒԹՅՈՒՆ։

Հար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ

արկած
Տեսակետ
Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
31.12.2025