ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Մանասյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Մանասյանին
07.08.2026 | 13:20

Բաց նամակ

Դեռևս 23.07.2026 թ. Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով Ձեզ եմ հասցեագրել թիվ 2132142 դիմումը, որով հայտնել էի, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով քրեական վարույթի շրջանակներում կապարակնքվել և փաստացի դադարեցվել է «Օլիմպավան» մարզահամալիրի գործունեությունը։

Դիմումով նշել էի, որ ստեղծված իրավիճակի հետևանքով խախտվում են մարզահամալիր հաճախող բազմաթիվ երեխաների իրավունքները։ Նրանցից շատերը, այդ թվում՝ իմ երեխան, ունեն առողջական խնդիրներ և բժշկական ցուցումով պարտավոր են շարունակաբար մասնակցել վերականգնողական մարզումներին։ Միաժամանակ նշել էի, որ խախտվում են նաև բազմաթիվ մարզիկների, աշխատակիցների և այլ երրորդ անձանց օրինական իրավունքներն ու շահերը։

Հաշվի առնելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է Ձեր Սահմանադրական առաքելությունը, խնդրել էի լիազորությունների շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ և արդյունավետ միջոցներ՝ երեխաների, մարզիկների և մյուս շահառուների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև «Օլիմպավան» մարզահամալիրի գործունեության գոնե մասնակի վերականգնման ուղղությամբ։

Այսօր, սակայն, ստիպված եմ արձանագրել, որ դիմումիս ներկայացումից անցել է բավականին երկար ժամանակ, մինչդեռ ստեղծված իրավիճակում որևէ շոշափելի դրական փոփոխություն չի արձանագրվել, իսկ երեխաների և մյուս շահառուների իրավունքների խախտումները շարունակում են կրել շարունակական բնույթ։

Այս կապակցությամբ խնդրում եմ հրապարակայնորեն տեղեկացնել՝

Ի՞նչ կոնկրետ գործողություններ են իրականացվել իմ թիվ 2132142 դիմումի հիման վրա։

Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել «Օլիմպավան» մարզահամալիրում պարապող երեխաների իրավունքների պաշտպանության և վերականգնման ուղղությամբ։

Ի՞նչ պատճառներով մինչ օրս չեն արձանագրվել խնդրի լուծմանն ուղղված շոշափելի արդյունքներ։

Արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստվում է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ շարունակվող իրավախախտումների կանխման և երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով։

Հանրության համար կարևոր է հասկանալ, թե ինչու երեխաների առողջության, վերականգնողական բուժման և օրինական իրավունքների հետ անմիջականորեն առնչվող այս խնդիրը մինչ օրս չի ստացել արդյունավետ լուծում, և ինչ դիրքորոշում ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դրա վերաբերյալ։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝

Էդգար Հովհաննիսյան

07.08.2026 թ.

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ