Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Հայաստան-Երկիր Նաիրյան

Հայաստան-Երկիր Նաիրյան
17.10.2025 | 13:33

Վարչապետ- ԲՈՒՀ չավարտած անձ։

Առողջապահության նախարար- իրավաբան։

Արտաքին գործերի նախարար- պատմության դասատու։

Էկոնոմիկայի նախարար- մարկետոլոգ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար – սոցիոլոգ։

Բարձր տեխնոլոգիական արդունաբերության նախարար – թուրքագետ։

Պաշտպանության նախարար - պատմության դասատու։

Աշխատանքի և սոցհարցերի նախարար – բժիշկ։

Կրթվելը նորաձև է, ինչպես կասեր ԲՈՒՀ չավարտած անձի էգը։

Արմեն ԱՂԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1302

Մեկնաբանություններ