ՖԲ-ն իշխանական քարոզչության ջղային վերնագիր բերեց, թե բա՝ ընդդիմադիրները Գյումրին գյուղ են անվանել:
Ինչի Գյումրին գյուղ չի՞, Երևանը գեղ չի՞:
Տո, ա՛յ գյորմամիշներ, արդեն քանի՞ տարի եք պետության հաշվին աշխարհը ոտնատակ անում, երկիր ու քաղաք չմնաց, որ չեք տեսել, բայց գեղը քաղաքից չեք տարբերում: Թե Երևանի մեջ դեռ Սովետից մնացած քաղաքի շունչ կար, ութ տարում ոչնչացրել եք՝ բառի բուն իմաստով:
21-րդ դարում ասֆալտ եք արել, հողի պես փշրվել է, դրել կարկատան եք անում:
Հիմա պղտոր ջրում ձուկ եք որսում, գյումրեցոց թասիբի եք գցում, ինչը տհաճությունից բացի այլ բան չի առաջացնում:
Քարոզչությունն էլ ասֆալտի որակի է:
Անճարությունը վերածվելու է խուճապի:
Արա Արայան