«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Մեթոդաբար նախադրյալներ են ստեղծում Հայաստանի ամբողջական հայաթափման և թուրքացման համար

Մեթոդաբար նախադրյալներ են ստեղծում Հայաստանի ամբողջական հայաթափման և թուրքացման համար
22.05.2026 | 12:38

Փաստորեն, Փաշինյանն ու ՔՊ-ն, առանց քողարկման և երկիմաստության, մերժում են հայ ազգի արժանապատիվ գոյության իրավունքը։

Նրանք պարզ ու հստակ հայտարարում են, որ պատրաստվում են հրաժարվել այն հիմնարար արժեհամակարգային դրույթներից, որոնք հազարամյակներով հային հայ են պահել՝ պատմությունից, հավաքական հիշողությունից, ինքնությունից, ազգային հավատից ու եկեղեցուց, Հայաստան հայրենիքի գաղափարից և դրա շուրջ ձևավորված պատկերացումներից, ազգային ավանդույթներից ու սրբազան խորհրդանիշներից, հանուն հայրենիքի և ազգի անձնվիրաբար ծառայելու ու պայքարելու կամքից։

Նրանք անտեսում են հայ ժողովրդին պաշտպանելու՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և այլ իրավական ակտերով ամրագրված պարտավորությունները, այդ թվում՝ հայոց լեզվի պահպանման և զարգացման պահանջը՝ արդեն իսկ գիտական ոլորտից հետևողականորեն դուրս մղելով հայոց լեզուն, իսկ պատմագիտությունն ու հայագիտությունը ենթարկելով օտար վերահսկողության։

Նրանք բացեիբաց հրաժարվում են ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն պարտավորություններից, որոնցով իրենք պարտավոր են առաջնորդվել պետական իշխանության իրականացման ընթացքում։ Փաշինյանն ու ՔՊ-ն փորձում են հայ ժողովրդին զրկել սեփական հողի վրա ազատ ապրելու և ինքնիշխան ազգային պետություն ունենալու պատմական հնարավորությունից։ Նրանք ժխտում են հայության բնական և անօտարելի իրավունքները, ներառյալ՝ կյանքի իրավունքը։

Ըստ էության, Փաշինյանն ու ՔՊ-ն մերժում են հայ ժողովրդի գոյության իրավունքը և մեթոդաբար նախադրյալներ են ստեղծում Հայաստանի ամբողջական հայաթափման և թուրքացման համար։ Եվ այս հարցում Փաշինյանի ու ՔՊ-ի նպատակադրումները լիովին համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակների հետ։

Հայ-թուրքական հակամարտությունը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության տարածք։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 3785

Մեկնաբանություններ