«Ոմն Նիկոլ Փաշինյան Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է որդեգրել, և դա պետք է ուղղակիորեն ընդունել։ Նրան թվում է, թե ձեռնտու է, քաղաքական զանազան հոսանքների արանքով սպրդելով, Արևմուտքում սին հեղինակություն վաստակել՝ հանուն դրա զոհաբերելով մեր երկրի հետ հարաբերությունները»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

ԵՄ ես գնու՞մ, ԵՄ-ի գներով գազ կառնես, ապրանքներդ էլ կտանես ԵՄ-ում կծախես

ԵՄ ես գնու՞մ, ԵՄ-ի գներով գազ կառնես, ապրանքներդ էլ կտանես ԵՄ-ում կծախես
24.05.2026 | 11:51

Երկու աթոռի վրա նստել իսկապես չի ստացվելու, որովհետև «խելոք գառը յոթ մոտ կուրծք ա ուտում» արտահայտություն Եվրոպայում գոյություն չունի: Հակառակը՝ գոյություն ունի «երկու նապաստակի հետևից վազողը ոչ մեկին չի բռնում» արտահայտությունը:

Նիկոլի ու նրա շայկայի մասով ամեն ինչ պարզ է: Իսկ ահա հայ ժողը պետք է ՇԱՏ ՀՍՏԱԿ հասկանա՝ ԵՄ ես գնու՞մ, ԵՄ-ի գներով գազ կառնես, ապրանքներդ էլ կտանես ԵՄ-ում կծախես:

Ի՞նչն ա անարդար…

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ