ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աղոթարան

Աղոթարան
26.06.2026 | 00:02
Հա՛յրդ սուրբ, Աստվա՛ծ ճշմարիտ, մաքրիր իմ միտքը։
Որդի՛դ սուրբ, Աստվա՛ծ ճշմարիտ, մաքրիր իմ մարմինը։
Հոգի՛դ Սուրբ, Աստվա՛ծ ճշմարիտ, մաքրիր իմ հոգին։
Ամենօրհնյալ Սո՛ւրբ Երրորդություն, մաքրի՛ր իմ զգայարանները և շնորհի՛ր ինձ Քեզ հաճելի աղոթք մատուցել։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4817

Մեկնաբանություններ