Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Վստահության շահագործում

Վստահության շահագործում
25.09.2026 | 13:00

Տասնյակ հազարավոր հայաստանցիներ, մանկան միամտությամբ, դեռևս իրենց կարծում են 2018թ. «հեղափոխության» շահառուներ, համառորեն չկամենալով առերեսվել այն իրականությանը, որ հեղափոխության իրական շահառուները մնացել են 500-600 իշխանական և մերձիշխանական ընտանիքներ, միգուցե՝ 1000:

Եվ այդ իրական շահառուներն են, որ 7-8 տարում սնանկության հասցրին երկիրը՝ ագահաբար մսխելով երեք տասնամյակում արյան ու զրկանքների գնով ձեռք բերված համազգային հարստությունը՝ տարածքներ, պետականություն և բանակ:

Դրան զուգահեռ, հոժարակամ հրաժարվեցին դիմագրավել մեր ազգային և պետական արժանապատվության, ինքնության և պատմական հիշողության դեմ թշնամիների կողմից ափաշկարա սանձազերծված և շարունակվող արշավանքին՝ ստորաբար սքողվելով «խաղաղություն» և «իրական Հայաստան» մոգական ազդեցություն թողնող տերմինների ներքո:

Դրան զուգահեռ,հայ հանրության շրջանում հմտորեն սերմանեցին պառակտվածություն, որն արդեն իսկ վերածվել է ներհայկական թշնամանքի:

Դրան զուգահեռ, հետևողականորեն կազմաքանդեցին ներազգային առանց բացառության բոլոր ինստիտուտները, որոնցից դեռևս կանգուն է մնացել և շարունակում է դիմակայել միայն Հայ Առաքելական Եկեղեցին:

Դրան զուգահեռ, Հայաստանը թշնամացրին և շարունակում են թշնամացնել պետությունների հետ, որոնց բարեկամությունը հարյուրամյակների փորձությամբ է հաստատված, և բարեկամացան պետությունների հետ, որոնք դարեր շարունակ անթաքույց թշնամանք են տածում մեր երկրի հանդեպ:

Եվ, ի լրումն այդ ամենի, «ժողովրդավարական արևմուտքի» գործուն աջակցությամբ պահպանելով իշխանական լծակները, անամոթաբար շարունակում են «նստած մնալ» հանրության՝ իբրև թե «հեղափոխության շահառուների» ականջին, անդադար հնչեցնելով իրենց «հեղափոխական» տեքստերը՝ «3 միլիոն վարչապետերի», «մինչև վերջին կոպեկը թալանվածը հետ բերելու», «սիրելու, հպարտանալու, խոնարհվելու» և նմանատիպ այլ, այլևս նողկանք առաջացնող տեքստերը: Ժողովրդական զանգվածների անկեղծ ու պարզամիտ վստահությունն ու նվիրական զգացմունքներն այդպես ցինիկաբար շահագործելու ընդունակ կարող էր և է լինել միայն բնույթով պիղծը: Իսկ, որ սրանք բնույթով պիղծ են, դա նույնիսկ կույրին է այլևս տեսանելի...

Ցինիկ, ագահ և բնույթով պիղծ այս իշխանությանը «մահացու հարված» հասցնող լինելու է, և դա անելու է հանրության այդ պարզամիտ ու դյուրահավատ հատվածը: «Հեղափոխության շահառուները» ի վերջո մի գեղեցիկ օր մերժելու են պառակտվածությունը, համախմբվելու են և, վերազինվելով ազգային և պետական արժանապատվության, ինքնության և պատմական հիշողության գիտակցությամբ և այլևս չհանդուրժելով իրենց վստահության շահագործումը, հեղեղելու են հանրապետության փողոցներն ու հրապարակները՝ մեկընդմիշտ սրբելով այս՝ հազարավոր հայորդիների արյամբ սրբացած հայոց հողը սրանց պիղծ ներկայությունից:

Տա Աստված, օր առաջ գա այդ օրը:

Ամեն…

Արգամ Տեր-Պողոսյան

Դիտվել է՝ 411

Մեկնաբանություններ