Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Արդյո՞ք ունենք քաղաքական կամք, որը վեր է անձերից ու խմբակցություններից

Արդյո՞ք ունենք քաղաքական կամք, որը վեր է անձերից ու խմբակցություններից
05.05.2025 | 10:56

Այս օրերին օդում նույն լարվածությունն է, ինչ եղել է մեր պատմության վճռորոշ պահերին։ Նորից հնչում են պատասխանատվության, վստահության, արժեքների մասին հարցեր։ Նորից մարդիկ դուրս են գալիս հրապարակ՝ ոչ թե ուժով, այլ հույսով փոխելու խաղի կանոնները։

Մենք կա՛մ ունենք կամք՝ այս շրջադարձային պահին համարձակ կանգնելու ճշմարտության կողքին, կա՛մ կորցնում ենք նման ճանապարհով հաղթելու հնարավորությունը նորից։

Սակայն այս պահին ամենամեծ խնդիրը ոչ թե մանդատների թիվն է, այլ՝ վստահության մանդատի բացակայությունը։ Ո՞ւմ է այսօր վստահում ժողովուրդը։ Ո՞ւմ հետևից է պատրաստ գնալ։

Մի բան հստակ է՝ լռությունն ինքնին դառնում է վտանգ։

Հիշենք, որ հենց 1990 թվականի մայիսի 5-ին, Հայաստանում տեղի ունեցան բազմակուսակցական առաջին ընտրությունները, որոնք ճանապարհ բացեցին դեպի անկախություն։

Իսկ այսօր՝ 35 տարի անց, հարցը կրկին նույնն է՝ արդյո՞ք ունենք քաղաքական կամք, որը վեր է անձերից ու խմբակցություններից։

ՉԷ՞ որ ճշմարիտ հաղթանակը սկսվում է ներսից՝ երբ մարդը մնում է ամուր հավատքի ու համոզմունքի մեջ, երբ վստահում է իր ճանապարհին։

Գևորգ Գևորգյան

Դիտվել է՝ 2417

Մեկնաբանություններ